Քննիչ․ Արցախի նախագահի մեքենան քրեական վարույթի շրջանակում ենք առգրավել
Հատուկջոկատայինները, որոնք քիչ առաջ կոտրեցին Արցախի ներկայացուցչության դարպասը և տարան Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի մեքենան, այժմ ներկայացուցչության շենքում են: Նրանց դեմքերը փակ են: Ավելի ուշ նրանք դուրս եկան շենքից ու հեռացան:
Ոստիկանության քննիչը լրագրողներին ասաց, որ մեքենան տարվել է քրեական վարույթի շրջանակներում, նախաքննական գաղտնիք է, չի կարող ասել, թե ինչու է տարվել մեքենան. «Առգրավված մեքենա է, տեղափոխում ենք հատուկ պահպանվող տարածք՝ համապատասխան քննչական գործողություն կատարելու նպատակով: Նախաքննական մարմինն է որոշում դատարանի որոշում դրա համար անհրաժեշտ է, թե ոչ: Մեր գործողություններն ամբողջովին իրավաչափ է»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ դեռևս հունիսի 7-ին, պարեկները փորձել են ջարդել Արցախի ներկայացուցչության ջարդել դարպասը, որպեսզի կարողանան առգրավել Սամվել Շահրամանյանին սպասարկող մեքենան: Այս մասին հայտնել էր Շահրամանյանի փաստաբան Ռոման Երիցյանը:
«Առանց դատարանի որոշման փորձում են Արցախի հանրապետության ներկայացուցչության մոտից առգրավել մեքենան: Քննիչը, հանդիպելով խոչընդոտների, թողել և հեռացել է մեզ համար անհայտ վայր, այս պահի դրությամբ մեքենան դեռ չի առգրավվել, բայց պարեկային ծառայության աշխատակիցներն են եկել: Մեզ հասած տեղեկություններով, նաև ոստիկանության զորքերն են գալու շուտով»,-ասել է փաստաբանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ որ Քննչական կոմիտեի Կենտրոնի բաժնի ներկայացուցիչները գտնվում են ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության մոտ, հատուկ տարհանման ծառայություն են հրավիրել՝ Սամվել Շահրամանյանին սպասարկող մեքենան տեղափոխելու նպատակով։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-23 10:53
Иран ценит позицию РФ по текущей эскалации на Ближнем Востоке. Об этом заявил глава МИД Исламской республики Аббас Аракчи.
-
2025-06-23 10:51
Власти Армении загнали страну в турецкую ловушку, написал в соцсетях оппозиционный депутат парламента Армении, секретарь фракции "Честь имею" Тигран Абрамян.
-
2025-06-23 10:50
Президент США Дональд Трамп допустил возможность смены власти в Иране, если Тегеран не может сделать страну «вновь великой». Соответствующее сообщение американский лидер разместил в соцсети Truth Social.
-
2025-06-23 09:37
Гендиректор МАГАТЭ Рафаэль Гросси заявил на заседании Совбеза ООН по видеосвязи, что Агентство пока не может оценить ущерб, который нанесли США по Фордо, и готово незамедлительно отправить в Иран инспекторов-ядерщиков.