Ցանկապատ չկա, գոյություն չունի, խաբել են ձեզ. Ոսկեպարցին՝ Փաշինյանի ցույց տված փշալարերի մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցից հետ այցելել է Ոսկեպար գյուղ։
Սրբազանը նախ տարածքում գտնվող ոստիկաններից հետաքրքրվեց, թե որտեղ են օրերս Նիկոլ Փաշինյանի կողմից ներկայացված Ադրբեջանի հետ սահմանին փշալարերով ցանկապատը։
Ոստիկաններից որևէ մեկը չգիտեր այդ ցանկապատի տեղը։
Բագրատ Սրբազանը հետաքրքրվեց տեղում ծառայություն իրականացող սահմանապահներից։
Սահմանապահներն էլ չգիտեն Փաշինյանի` Ներքին Հանդում հեռախոսով ցույց տված ցանկապատի տեղը։
Ոսկեպարցիներց մեկն լրագրողներին ասաց. «Ցանկապատ չկա, խաբել են ձեզ։ Փշալար կա։ Ցույց տվածը չկա, խաբել է։ Կարող է ուրիշ պետություններում լինի, բայց մեզ դեռ չկա։ Ասում եմ չկա, գոյություն չունի»։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը Ներքին Հանդում բնակիչներին ցուցադրելով Ոսկեպարում, իր ներկայացմամբ, սահմանազատումից հետո տեղադրված փշալարերը, ասել էր. «Հիմա որ Ոսկեպարում սահմանազատում ենք արել, այ սենց վիճակ է, ցանկապատը քաշած, անվտանգությունը ապահոված, ոչ կով է անցնում, ոչ մարդ է անցնում, գիշերն էլ մարդիկ հանգիստ քնում են:Նույնն էլ պետք է այստեղ անենք, որովհետև լուծումը էդ ա, ժողովուրդ»:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-09-16 19:58
Госсекретарь США Энтони Блинкен провел телефонный разговор с президентом Азербайджаном Ильхамом Алиевым.
-
2024-09-16 19:56
Армянская теннисистка Элина Аванесян на прошедшей в Ереване пресс-конференции рассказала, что ее корни из Арцаха и дома она разговаривает с родителями в том числе на арцахском диалекте.
-
2024-09-16 19:54
Завершено рассмотрение апелляционных жалоб адвокатов на обвинительный приговор по делу покойного Армена Григоряна. Апелляционный суд отказался оправдать Григоряна, оставив судебный акт без изменения.
-
2024-09-16 19:53
Только 1% доставщиков еды в Армении проходят медосмотр каждый день. Об этом свидетельствуют результаты опроса, проведенного Конфедерацией профсоюзов Армении среди 204 доставщиков.