Последние новости

Նեթանյահուի գրասենյակի խորհրդականը սպառնացել է Հայաստանին

Պաղեստինի պետականությունը ճանաչելու որոշումը բացասական ազդեցություն կունենա հայ–իսրայելական հարաբերությունների վրա։ Այս հայտարարությունն արել է Իսրայել վարչապետի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։

«Հայաստանի որոշումը մրցանակ է ՀԱՄԱՍ-ի և պաղեստինյան այլ խմբավորումների ահաբեկիչների և մարդասպանների համար: Այդ քայլը լուրջ երկարաժամկետ հետևանքներ կունենա Իսրայելի և Հայաստանի հարաբերությունների համար»,- գրել է նա Telegram–ում։

Հիշեցնենք` ՀՀ արտգործնախարարությունն այսօր հայտարարեց, որ
Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Պաղեստինի պետությունը։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Իսրայելում Հայաստանի դեսպանը կանչվել է ԱԳՆ։

Նշենք, որ այս տարվա մայիսի 28–ին Պաղեստինը ճանաչել են Իռլանդիան, Իսպանիան և Նորվեգիան։ Մինչ այդ Պաղեստինը ճանաչում էին ԵՄ 9 երկրներ։ 8 երկիր՝ Բուլղարիան, Կիպրոսը, Չեխիան, Հունգարիան, Մալթան, Լեհաստանը, Ռումինիան և Սլովակիան, այդ քայլն արել են 1988 թ-ին՝ դեռևս ԵՄ-ին անդամակցելուց առաջ, իսկ Շվեդիան՝ 2014 թ-ին:

Հիշեցնենք նաև, որ Գազայի հատվածը փաստացի բաժանվել է հարավային և հյուսիսային մասերի։ Մայիսի 7-ի գիշերը Իսրայելի պաշտպանության բանակի ցամաքային ուժերը մտել են Ռաֆահ, որը գտնվում է Եգիպտոսի հետ սահմանին: Քաղաքը համարվում է ՀԱՄԱՍ-ի վերջին հենակետը։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ