Եգիպտոսը ողջունում է Հայաստանի հայտարարությունը Պաղեստինի պետության ճանաչման մասին
Եգիպտոսը ողջունում է Հայաստանի հայտարարությունը Պաղեստինի պետության ճանաչման մասին, նշվել է Եգիպտոսի կառավարության հայտարարությունում։
«Եգիպտոսը բարձր է գնահատում արդարացի պաղեստինյան գործին աջակցությունը բարեկամական Հայաստանի Հանրապետության կողմից՝ կոչ անելով շարունակել այդ ջանքերը, որոնք գնահատվում են միջազգային հանրության բոլոր կողմերից։
Եգիպտոսը նաև կոչ է արել ազդեցիկ միջազգային կողմերին կատարել իրենց բարոյական և պատմական պարտավորություները պաղեստինցի ժողովրդի հանդեպ, միջամտել նրա իրավունքների պաշտպանությանը այն ժամանակ, երբ նա գտնվում է ծանր հումանիտար պայմաններում»,- նշվել է Եգիպտոսի կառավարության հայտարարությունում։
Երևանի՝ Պաղեստինի պետությունը ճանաչելու որոշման մասին հայտարարվել է ուրբաթ առավոտյան հանրապետության ԱԳՆ-ի կողմից։
Հայաստանի Հանրապետությունը հաստատում է իր հավատարմությունը միջազգային իրավունքին, հավասարության, ինքնիշխանության և ժողովուրդների խաղաղ գոյակցության սկզբունքներին և ճանաչում է Պաղեստինի պետությունը, վկայում է հաղորդագրության տեքստը։
Հայաստանին իրենց գոհունակությունն ու երախտագիտությունն են հայտնել Պաղեստինը, Թուրքիան, Կատարը, Հորդանանը, Սաուդյան Արաբիան, Լիբանանը, ինչպես նաև ՀԱՄԱՍ խմբավորումը։
Իսրայելի իշխանությունները հայտնել են, որ Հայաստանի կողմից Պաղեստինի պետության ճանաչումը «մրցանակ է ՀԱՄԱՍ-ի և պաղեստինյան այլ խմբավորումների» ահաբեկիչներին և մարդասպաններին և կունենա «լուրջ երկարաժամկետ հետևանքներ Իսրայելի և Հայաստանի հարաբերությունների համար»։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-23 05:59
Происходящее в Армении – трагедия, так как Церковь для армянского народа – собирательный центр. Об этом сказал заместитель начальника Главного штаба Сухопутных войск ВС СССР, один из создателей Вооруженных сил независимой Армении генерал-лейтенант Норат Тер-Григорянц в интервью Sputnik Армения.
-
2025-06-23 05:54
По данным СМИ, для рассмотрения апелляционной жалобы по делу об аресте Самвела Карапетяна, назначен судья Армен Даниелян. В связи с этим Аlpha News обратилась за комментариями к адвокату Араму Вардеваняну - члену юридической команды бизнесмена и филантропа.
-
2025-06-22 11:45
Иран заранее эвакуировал три ядерных объекта, удары по которым нанесли США, сообщает персидская служба Би-би-си со ссылкой на заместителя директора Иранского радио и телевидения Хасана Абедини.
-
2025-06-22 11:35
День, когда каждый по-своему должен защитить свою Церковь. Этот день может стать и днём великого примирения, днём совместного действия.