Հաղթանակի զբոսայգում հարգել են Հայրենական մեծ պատերազմում զոհված զինվորների հիշատակը
Այսօր Երևանի Հաղթանակի զբոսայգում տասնյակ քաղաքացիներ հարգել են Հայրենական մեծ պատերազմում զոհված զինվորների հիշատակը։ Ռուսաստանի և Բելառուսի դեսպանատների, Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության, ՀՀ վետերանների միավորման , մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ ծաղկեպսակներ և ծաղիկներ են խոնարհել Անհայտ զինվորի շիրիմին։
Հավաքվածները մեկ րոպե լռությամբ հարգել են զոհվածների հիշատակը։ Հիշատակի միջոցառմանը միացել են «Հաղթանակ» զբոսայգի այցելած ՀՀ քաղաքացիներն ու օտարերկրյա զբոսաշրջիկները։
«Այսօր հատուկ օր է. ուղիղ 83 տարի առաջ այս օրը ֆաշիստական Գերմանիան հարձակվեց Խորհրդային Միության վրա։ Այս պատերազմում հաղթանակի հասնելու գործում հայ ժողովուրդն իր մեծ ներդրումն ունեցավ։ Պատերազմի ընթացքում զոհվել է 27 միլիոն խորհրդային քաղաքացի, այդ թվում ՝ ավելի քան 300 հազար հայ, և այստեղ թաղված է մեկ զոհված զինվոր։ Նրա անունն անհայտ է, բայց սխրանքն անմահ է»,– ասել է մարշալ Բաղրամյանի անվան Հայաստանի վետերանների միավորման նախագահ Սիմոն Եսայանը։
Հայրենական մեծ պատերազմի տարիներին հայ ժողովրդի 109 ներկայացուցիչներ դարձան Խորհրդային Միության հերոսներ։ Երկրորդ աշխարհամարտի խոշորագույն զորավարներից են Խորհրդային Միության կրկնակի հերոս մարշալ Հովհաննես Բաղրամյանը, զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանը, ավիացիայի մարշալ Սերգեյ Խուդյակովը (Արմենակ Խամփերյանց), ԽՍՀՄ նավատորմի ծովակալ Իվան Իսակովը։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-19 13:07
Власти своими действиями в отношении оппозиции и, в частности, бизнесмена, главы группы компаний «Ташир» Савмела Карапетяна, пытаются запугать население Армении. Об этом на заседании Национального Собрания во время обсуждения отчета об исполнении государственного бюджета Республики Армения за 2024 год заявила депутат от оппозиционного блока «Армения» Кристине Варданян.
-
2025-06-19 13:04
Губернатор Калужской области Владислав Шапша прокомментировал высказывание премьер-министра Армении Никола Пашиняна, в котором тот упомянул несуществующее село «Нижний Тапр» в Калуге.
-
2025-06-19 13:03
Бизнесмен Самвел Карапетян доставлен в уголовно-исполнительное учреждение «Армавир». Об этом Sputnik Армения сообщили источники в правоохранительных органах.
-
2025-06-19 13:01
Посол ЕС в Армении Василис Марагос и послы стран-членов посещают Сюник.