Последние новости

Ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի գլխավոր քարտուղարը ողջունել է Հայաստանի որոշումը

Նորին գերազանցություն Ջասեմ Մոհամեդ Ալբուդայվին՝ ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի գլխավոր քարտուղարը, ողջունել է Պաղեստինի պետության պաշտոնական ճանաչումը Հայաստանի Հանրապետության կողմից։ Այս մասին նշվել է խորհրդի հայտարարությունում։

«Բացի այդ, Նորին գերազանցությունը բարձր է գնահատել Հայաստանի այս քայլը՝ ի աջակցություն եղբայրական պաղեստինցի ժողովրդի, իր բոլոր իրավունքների իրականացման համար խաղաղության, արդարության և անկախության պայմաններում, ինչպես նաև աջակվելու համար կայունությանը, անվտանգությանը և հանդարտությանը տարածաշրջանում։ Միևնույն ժամանակ, Նորին գերազանցությունը կոչ է արել բոլոր երկրներին նման քայլեր ձեռնարկել Պաղեստինի պետության ճանաչման համար։

Նորին գերազանցությունը հաստատել է խորհրդի ամուր դիրքորոշումը պաղեստինյան գործի աջակցությանը և այնպիսի որոշման կայացմանը, որը հիմնված կլինի իսրայելական օկուպացիայի դադարեցման և անկախ պաղեստինյան պետության ստեղծման վրա 1967թ. սահմաններում, Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով, ՄԱԿ բանաձևերի և Արաբական խաղաղ նախաձեռնության համապատասխան»,- նշվել է հայտարարությունում։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ