ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ՌՈՒՍԱԿԱՆ ՀՅՈՒՊԱՏՈՍՈՒԹՅԱՆ ԲԱՑՄԱՆԸ
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Որոշ տեղեկություններով՝ իշխանությունն ամեն գնով փորձում է խոչընդոտել Կապանում ռուսական հյուպատոսության բացմանը։
Նման ցանկություն Ռուսաստանը վաղուց ուներ, իսկ ՀՀ իշխանությունները թեպետ թույլտվություն տվել են, Կապանի ղեկավար Գևորգ Փարսյանն էլ հյուպատոսության համար տարածք է հատկացրել, սակայն տեղի ՔՊ ակտիվը, բնականաբար, բարձրագույն իշխանության դրդմամբ, արդեն քանի ամիս է՝ ակտիվ աշխատում է, որ գործընթացը չկայանա։
Կապանում ՌԴ հյուպատոսություն չբացելու ակտիվ ջատագովներից է ՔՊ-ական պատգամավոր Մարինա Ղազարյանը, ով անգամ ստորագրահավաք է նախաձեռնել, որ ներկայացնի ԱԳՆ-ին` կապանցիների անունից, թե դեմ են հյուպատոսություն բացելուն: Երեկ չկարողացանք նրա հետ կապ հաստատել ու հասկանալ՝ դիմե՞լ է ԱԳՆ-ին, թե՞ դա սոսկ ցանկություն է։
Ի դեպ, ՌԴ փոխարտգործնախարար Եվգենի Իվանովը վերջերս հայտարարեց, թե Մոսկվան ակնկալում է հյուպատոսությունը Կապանում բացել մոտ ապագայում՝ հստակ ժամկետ չնշելով։ 2023 թ․ նոյեմբերի 2-ին ՌԴ կառավարությունը հավանություն էր տվել Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու համաձայնագրին։
Արարատ Միրզոյանը հաստատել էր, որ Մոսկվան Կապանում հյուպատոսություն բացելու ցանկություն ունի, Երևանն էլ համաձայնություն է տվել։ Ներկայում Կապանում միայն մեկ հյուպատոսություն կա՝ Իրանինը, Ռուսաստանը Հայաստանում հյուպատոսություն ունի միայն Գյումրիում։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-27 11:54
Спецназ СНБ в масках вошел на территорию Первопрестольного Эчмиадзина. Присутствующих во дворе журналистов силовики вывели.
-
2025-06-27 11:52
Правоохранители приняли решение о задержании главы Ширакской епархии архиепископа Микаэла Аджапахяна. Об этом сообщил адвокат Ара Зограбян в Первопрестольном Эчмиадзине перед собравшимися священниками.
-
2025-06-27 11:51
Обыски в Ширакской епархии ААЦ завершились, дверь резиденции открылась, сообщил корреспондент Sputnik Армения.
-
2025-06-27 11:06
Армянские силовики в эти минуты находятся в резиденции Католикоса в Первопрестольном Эчмиадзине. Об этом сообщает адвокат Мигран Погосян.