ԱԽ քարտուղար․ Թե անվտանգության ոլորտում ինչպիսին կլինեն շփումները, կախված է Ռուսաստանից
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ անվտանգության և ռազմական համագործակցության ոլորտում հարաբերությունների հետագա շփումները կախված են Մոսկվայի դիրքորոշումից։ Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան Գրիգորյանը հայտնեց, որ Ռուսաստանի մասնաբաժինը Հայաստանի սպառազինության և ռազմական տեխնիկայի մատակարարման կառուցվածքում նախկին 96%–ից նվազել է ու դարձել 10%–ից էլ պակաս։
Նրա խոսքով` դա տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության որոշմամբ։
«Հենց Ռուսաստանն է որոշել զենք-զինամթերք չմատակարարել։ Ի դեպ, նրանք դեռ լիովին չեն կատարել այն, ինչ նախատեսված էր պայմանագրերով։ Հետաքրքիր է, որ նույնիսկ այսպիսի խնդիրների պայմաններում, երբ նրանք (ՌԴ ներկայացուցիչները. խմբ.) պարբերաբար բողոքում են, որ Հայաստանը զենք է գնում այլ երկրներից, այնուամենայնիվ, չեն շարունակում մատակարարումներն այն պայմանագրերով, որոնք կնքվել են 2021-2022 թվականներին»,– ասաց Գրիգորյանը։
Sputnik Արմենիայի ճշտող հարցին, թե ինչով է Ռուսաստանը բացատրում մատակարարումների մերժումը, ԱԽ քարտուղարը պատասխանեց` որպես պատճառ ռուս գործընկերները նշել են Ուկրաինայում ռազմական գործողությունները։
Նշենք, որ 2022 թվականից հայկական կողմը Ռուսաստանին պարբերաբար մեղադրում է պայմանագրային պարտավորությունները չկատարելու մեջ։ Միաժամանակ ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը 2024 թվականի հունվարին հայտարարեց, որ Ռուսաստանից սպառազինության գնման հետ կապված հիմնական հարցերը լուծված են։
Հայաստանի իշխանություններն ավելի վաղ հայտարարել էին, որ Ռուսաստանը սպառազինություն ու ռազմական տեխնիկա չի մատակարարել ըստ պայմանագրի, որի շրջանակում գումարներ են փոխանցվել: Ճշգրիտ գումարը պաշտոնապես չէր նշվում։ Որոշ տվյալներով՝ խոսքը 250 մլն դոլարի մասին է, այլ տվյալներով՝ մոտ 400 մլն դոլարի։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-23 05:59
Происходящее в Армении – трагедия, так как Церковь для армянского народа – собирательный центр. Об этом сказал заместитель начальника Главного штаба Сухопутных войск ВС СССР, один из создателей Вооруженных сил независимой Армении генерал-лейтенант Норат Тер-Григорянц в интервью Sputnik Армения.
-
2025-06-23 05:54
По данным СМИ, для рассмотрения апелляционной жалобы по делу об аресте Самвела Карапетяна, назначен судья Армен Даниелян. В связи с этим Аlpha News обратилась за комментариями к адвокату Араму Вардеваняну - члену юридической команды бизнесмена и филантропа.
-
2025-06-22 11:45
Иран заранее эвакуировал три ядерных объекта, удары по которым нанесли США, сообщает персидская служба Би-би-си со ссылкой на заместителя директора Иранского радио и телевидения Хасана Абедини.
-
2025-06-22 11:35
День, когда каждый по-своему должен защитить свою Церковь. Этот день может стать и днём великого примирения, днём совместного действия.