Բաքուն չի արձագանքել. ԱԽ քարտուղարը` համատեղ հետաքննման մեխանիզմ ստեղծելու առաջարկի մասին
Բաքուն մինչ օրս չի արձագանքել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` համատեղ հետաքննման մեխանիզմ ստեղծելու առաջարկին։ Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Նշենք, որ վերջին շրջանում Ադրբեջանի ՊՆ–ն պարբերաբար հաղորդագրությունների է տարածում, թե հայկական ԶՈւ–ն խախտում է հրադադարի ռեժիմը։ ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է այս լուրերը։
«Հայաստանին, բնականաբար, անհանգստացնում են նման հաղորդագրությունները, որովհետև միանշանակ է, որ հայկական կողմից էսկալացիայի ուղղությամբ որևէ քայլ չի եղել։ Այսինքն` կրակոցներ չեն եղել, մեզ անհանգստացնում է, որ այդպիսի կեղծ լուրեր են տարածում։ Խնդրին որպես լուծում մենք Ադրբեջանին առաջարկել ենք, որպեսզի համատեղ հետաքննման մեխանիզմ ստեղծենք համապատասխան գերատեսչությունների միջև, դա կարող է լինել քննչական կոմիտեն կամ այլ մարմին։ Այդպիսով մենք և միջազգային հանրությունը վստահելի տեղեկություն կունենանք։ Բաքուն մինչ օրս չի արձագանքել»,– ասաց Գրիգորյանը։
Հարցին` արդյոք ՀՀ–ի առաջարկը չի հակասում ԵՄ–ի կողմից Հայաստանում մոնիտորինգ իրականացնելու մեխանիզմին, ԱԽ քարտուղարը պատասխանեց` գործառույթները մի փոքր տարբեր են։
Գրիգորյանը վստահ է` ԵՄ–ի դիտորդական խումբն ու առաջարկվող նոր մեխանիզմն իրար չեն հակասում, քանի որ ԵՄ–ն հետաքննման լիազորություն չունի։
ԱԽ քարտուղարի կարծիքով` եթե Ադրբեջանը հետաքրքրված է իրականությունը բացահայտելով, ապա կհամաձայնեն հետաքննող մեխանիզմ ստեղծելուն։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 15-ին Սյունիքի մարզի Կապան քաղաքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստի ժամանակ հայտարարեց, որ Ադրբեջանին առաջարկում է ձևավորել հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության երկկողմ մեխանիզմ: Հունիսի 22-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտնեց, որ ՀՀ վարչապետի աշխատակազմն այս առաջարկը դիվանագիտական խողովակներով ներկայացրել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմին։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-25 19:40
Организация по атомной энергии Ирана (ОАЭИ) и другие уполномоченные инстанции ведут работу над оценкой масштабов ущерба, причиненного иранским ядерным объектам в ходе ударов Израиля и США. Об этом официальный представитель МИД Ирана Исмаил Багаи заявил в эфире телеканала Al-Jazeera.
-
2025-06-25 19:37
Антицерковная кампания и разгром оппозиции приведут премьер-министр Армении Никола Пашиняна к поражению на выборах в 2026 году, заявил зампред Комитета Госдумы РФ по делам СНГ Константин Затулин. Эти действия, считает Затулин, вышли за рамки внутренних дел страны.
-
2025-06-25 19:35
Владимир Зеленский встретился с президентом США Дональдом Трампом на полях саммита НАТО, сообщает в среду РИА Новости со ссылкой на украинские СМИ.
-
2025-06-25 18:46
В ночь на 25 июня в городе Эчмиадзин были слышны выстрелы. По имеющейся информации, стрелявшим оказался внук покойного генерала и бывшего депутата Манвела Григоряна. Пистолет, из которого были произведены выстрелы, зарегистрирован на его имя.