Զատուլինը «բացահայտ սուտ է» որակել Գրիգորյանի հայտարարությունը
ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով և եվրասիական ինտեգրման հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը «բացահայտ սուտ է» որակել ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունը, թե «Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղը վերադարձրել է Ադրբեջանին»։
«Գրիգորյանի հայտարարությունները բացահայտ սուտ են։ Պարոն Գրիգորյանն ավելի մեծ ռուսատյաց է, քան իր գործատու վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Մի շարք դեպքերում նա հանրայնացնում է այն, ինչ կա իր շեֆի մտքում։ Տվյալ դեպքում խոսքը բացահայտ ստի մասին է»,- «Ռիա Նովոստիի» փոխանցմամբ՝ ասել է Զատուլինը։
Նա նշել է, որ «Ղարաբաղը ոչ միայն պետք չէր Փաշինյանին, այլև ներքաղաքական առումով վնասակար էր»։
«Ուստի՝ նա նախընտրեց գնալ իր արևմտյան ընկերների հետևից: Նա ԼՂ-ում բարդ դրության մեջ է դրել Ռուսաստանի խաղաղապահ առաքելությանը։ Սա, ըստ ամենայնի, Արևմուտքի հետ նրա նոր բարեկամության պայմանն էր․ չէ՞ որ Արևմուտքին Ղարաբաղում ռուս խաղաղապահներ պետք չեն, ինչպես պետք չէ Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին, նաև ռուսական ռազմաբազայի տեղակայումը Գյումրիում։ Սրանք այն հարցերն են, որոնք ոչ մի կերպ չի թաքցնում Փաշինյանը, ինչպես նաև իր կողմնակիցները»,- եզրափակել է Զատուլինը։
Գրիգորյանը հունիսի 27-ին լրագրողներին հայտնել էր նաև, որ «առանց Ռուսաստանի թույլտվության պատերազմ չէր լինի»։
«Ռուսաստանը վերցրեց Լեռնային Ղարաբաղը. դա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ մենք ամբողջովին կախված էինք նրանցից»,- ասել էր ԱԽ քարտուղարը։
Armenia Today
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-23 05:59
Происходящее в Армении – трагедия, так как Церковь для армянского народа – собирательный центр. Об этом сказал заместитель начальника Главного штаба Сухопутных войск ВС СССР, один из создателей Вооруженных сил независимой Армении генерал-лейтенант Норат Тер-Григорянц в интервью Sputnik Армения.
-
2025-06-23 05:54
По данным СМИ, для рассмотрения апелляционной жалобы по делу об аресте Самвела Карапетяна, назначен судья Армен Даниелян. В связи с этим Аlpha News обратилась за комментариями к адвокату Араму Вардеваняну - члену юридической команды бизнесмена и филантропа.
-
2025-06-22 11:45
Иран заранее эвакуировал три ядерных объекта, удары по которым нанесли США, сообщает персидская служба Би-би-си со ссылкой на заместителя директора Иранского радио и телевидения Хасана Абедини.
-
2025-06-22 11:35
День, когда каждый по-своему должен защитить свою Церковь. Этот день может стать и днём великого примирения, днём совместного действия.