Последние новости

Հորդառատ անձրևների հետևանքով փլուզվել է Խոտ -Որոտան ճանապարհի մի հատվածը

Այսօր հորդառատ անձրևների հետևանքով փլուզվել է Խոտ - Որոտան այլընտրանքային ճանապարհի մի հատվածը: Տեղեկությունը հայտնում է Գորիսի համայնքապետարանը։

«Սելավը վնասել է նաև բնակավայրի խմելու ջրի խողովակները»,–նշված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ իրականացվում են քայլեր ճանապարհի երթևեկելիությունը վերականգնելու, վնասված խողովակները վերականգնելու ուղղությամբ։

Խոտ-Որոտան այլընտրանքային ճանապարհի երկարությունը մոտ 10 կմ է։ Նախկինում այն հաճախ էր սողանքի պատճառով փակվում և մարդիկ ոչ միայն Գորիս, այլև իրենց կողմից մշակվող հողամասեր չէին կարողանում հասնել։

Ճանապարհի վերակառուցման անհրաժեշտություն առաջացել էր Ադրբեջանի կողմից Գորիս-Կապան մայրուղին փակելուց հետո: Այս ճանապարհը դարձել է Որոտան գյուղն արտաքին աշխարհի հետ կապող միակ ուղին։

Sputnik Արմենիա

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ