Հնարավոր հորդառատ տեղումներով պայմանավորված` ՀՀ ՆԳՆ-ն անցել է ուժեղացված ծառայության
Կանխատեսվող հնարավոր հորդառատ տեղումներով պայմանավորված՝ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի ցուցումով փրկարար ծառայությունն անցել է ուժեղացված ծառայության։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ մամուլի ծառայությունը։
«ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, ՓԾ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանի կարգադրությամբ Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի, ինչպես նաև ՆԳՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի անձնակազմերի համար այսօր ժամը 15.00-ից հայտարարվել է հավաք, փրկարարական տեխնիկան բերվել է հատուկ պատրաստության»,–նշված է հաղորդագրության մեջ։
Փրկարար ծառայության անունից մարզերի պաշտոնատար շուրջ 1500 անձանց (համայնքների, բնակավայրերի ղեկավարներ, ծառայությունների պետեր, դպրոցների տնօրեններ և այլն) ուղարկվել են իրազեկող կարճ հաղորդագրություններ։
ՆԳՆ–ից հորդորում են պահպանել զգոնություն, հետևել ներկայացված վարքագծի կանոններին, միևնույն ժամանակ կոչ են անում չտրվել խուճապային տրամադրություններին, իսկ անհրաժեշտության դեպքում զանգահարել 911։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 19:58
Иранские власти сообщили о задержании еще более 30 лиц, связанных с израильской разведкой.
-
2025-06-16 19:55
Армия обороны Израиля выпустила «срочное предупреждение» для жителей третьего округа Тегерана.
-
2025-06-16 19:52
Итальянская корпорация Leonardo и турецкий производитель беспилотников создадут совместное предприятие для разработки беспилотных технологий. О запуске проекта было заявлено на Международном парижском авиасалоне в Ле-Бурже.
-
2025-06-16 19:51
Иранские власти сообщили об «историческом ударе по израильской шпионской сети»: в стране был повешен человек, обвинённый в передаче секретной информации Моссаду, передают телеграм-каналы.