Իրանում լռության օր է՝ նախագահի ընտրություններից առաջ
Իրանի նախագահի թեկնածուների ընտրարշավի ժամկետն ավարտվել է, տեղի ժամանակով ժամը 8.00-ին երկրում լռության օր է։
Ինչպես տեղեկացվել է իսլամական հանրապետության ընտրական շտաբի հայտարարությունում, բոլոր թեկնածուներին, կուսակցություններին, քաղաքական շարժումներին, նրանց կողմնակիցներին առաջարկվում է ձեռնպահ մնալ որևէ ագիտացիոն միջոցառումից՝ ի պաշտպանություն թեկնածուների, հատկացված ժամկետի ավարտից հետո, ինչպես նաև չկրել որևէ ագիտացիոն սիմվոլիկա քվեարկության օրը։
Նախագահի աթոռի համար պայքարի մեջ կմտնեն հինգ քաղաքական գործիչներ։ Նրանց մեջ են խորհրդարանի խոսնակ Մոհամադ Բաղեր Գալիբաֆը, Թեհրանի քաղաքապետ Ալիռեզա Զաքանին, հոգևոր առաջնորդի ներկայացուցիչը հանրապեության Անվտանգության խորհրդում՝ Սաիդ Ջալիլին, ներքին գործերի և արդարադատության նախկին նախարար Մասուդ Փեզեշքիյանը (բարեփոխիչ)։ Սկզբում Սահմանադրության պահապանների խորհուրդը թույլ էր տվել, որ ընտրություններին մասնակցի վեց մարդ, սակայն փոխնախագահ Ամիր Հոսեյն Գազիզադե Հաշեմին հունիսի 26-ին հայտնել է, որ հանում է թեկնածությունը հօգուտ պահպանողական այլ թեկնածուների։
Երկու շաբաթում, որոնք հատկացվել էին նախընտրական քարոզչության համար, թեկնածուների միջև կայացել են հեռուստաբանավեճերի հինգ փուլեր։ Դրանցից յուրաքանչյուրը նվիրված էր կոնկրետ թեմայի՝ տնտեսություն, արտաքին քաղաքականություն, մշակույթ, սոցիալական քաղաքականություն և կառավարության աշխատանքի արդյունավետության բարձրացում։
Սոցհարցումների վերջին արդյունքների համաձայն, որոնք իրականացվել են նախընտրական արշավի ընթացքում, ներկա պահին առաջատարի դիրքում է բարեփոխիչ Մասուդ Փեզեշքիյանը։ Այնուհետև, ոչ մեծ տարբերությամբ, երկրորդ և երրորդ տեղերում են պահպանողականներ Ջալիլին և Գալիբաֆը համապատասխանաբար։
Իրանի նախագահի արտահերթ ընտրությունները տեղի կունենան հունիսի 28-ին։ Դրանք տեղի են ունենում երկրի նախագահ Էբրահիմ Ռաիսիի զոհվելու հետ կապված։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-15 12:07
Служба внешней разведки Армении будет отвечать за выдачу разрешений на доступ к сведениям, содержащим государственную тайну. Решение об этом было принято в четверг на заседании правительства.
-
2024-11-15 12:05
Во время заседания правления партии «Гражданский договор» 12 ноября имел место новый скандал. Об этом пишет газета «Жоховурд», развивая тему.
-
2024-11-15 12:04
В Антикоррупционном суде проходят слушания по делу второго президента Армении Роберта Кочаряна и других. Председательствует на суде судья Саркис Петросян.
-
2024-11-15 12:03
Бизнесмен Илон Маск и постоянный представитель Ирана при ООН Амир Саид Иравани обсудили способы снижения напряженности в отношениях Вашингтона и Тегерана. Об этом сообщила в четверг газета The New York Times со ссылкой на источники.