Последние новости

Լեհաստանը և Բալթյան երկրները կոչ են անում պաշտպանական գիծ կառուցել ՌԴ-ի և Բելառուսի հետ ԵՄ սահմանին

Լեհաստանը, Լիտվան, Լատվիան և Էստոնիան Եվրամիությանը կոչ են անում պաշտպանական գիծ կառուցել Ռուսաստանի և Բելառուսի սահմանիի երկայնքով, որպեսզի ԵՄ-ը պաշտպանեն ռազմական սպառնալիքներից և Մոսկվայի այլ վնասակար գործողություններից, գրել է Reuters-ը։

«Պաշտպանական ենթակառուցվածքի համակարգի կառուցումը Ռուսաստանի և Բելառուսի հետ ԵՄ-ի արտաքին սահմանին կլուծի ԵՄ-ը ռազմական և հիբրիդային սպառնալիքներից վնասազերծելու սուր և շտապ անհրաժեշտության հարցը»,- նշվել է այդ երկրների ղեկավարների նամակում, որին ծանոթացել է գործակալությունը։

Առաջարկը քննարկվելու է Բրյուսելում հինգշաբթի բացվող ԵՄ գագաթաժողովում։

Հիբրիդային սպառնալիքների տակ հասկանում են ռազմական և ոչ ռազմական, ինչպես նաև ծածուկ և բացահայտ միջոցների համադրումը, ներառյալ ապատեղեկատվությունը, կիբեռգրոհները, տնտեսական ճնշումն ու միգրանտներին սահմանից հետ ուղարկելը։

Որոշ եվրոպացի դիվանագետներ պաշտպանական գծի շինարարությունը գնահատել են 2,5 մլրդ եվրո (2,67 մլրդ դոլար)։

Կոչը հայտնվել է ի հավելումն Հունաստանի և Լեհաստանի՝ «Երկաթե գմբեթի» նման հակաօդային պաշտպանության համակարգի ստեղծման նախաձեռնության, որը կհամակարգեր ԵՄ երկրների ցրված ՀՕՊ համակարգերը, գրել է Reuters-ը։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ