Последние новости

Չինաստանի դեսպան․ Նախատեսվում է Չինաստանից Հայաստան երեք չվերթների բացում

Նախատեսվում է Չինաստանից Հայաստան երեք չվերթների բացում։ Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասել է ՀՀ-ում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յունը։

«Շատ շուտով մենք նախատեսում ենք երեք չվերթների բացում Չինաստանից Հայաստան։ Չվերթները կիրականացնի չինական հայտնի ավիաընկերությունը։ Կիրականացվեն Պեկին-Երևան, Շանհայ-Երևան և Գուանչժոու-Երևան չվերթները։ Չվերթը կիրականացվի շատ կարճ տարանցմամբ երրորդ չինական քաղաքում, որի անունն առայժմ չեմ նշի։ Մենք չվերթների մասին կհայտարարենք առաջիկայում, դրանց փաստաթղթային իրականացման ընթացակարգն արդեն ավարտվում է։

Չվերթը հաստատ լինելու է այս տարի։ Հայ զբոսաշրջային ընկերություններին խորհուրդ եմ տալիս տեսակոնտենտ նկարահանել չինարեն և պատրաստվել դրա տարածմանը Չինաստանում»,- ասել է դեսպանը։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ