Վրաստանը պատրաստակամություն է հայտնել խթանել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը
Վրացական կողմը միշտ պատրաստ է նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև կառուցողական հաղորդակցությանը։ Այս մասին հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլին։
«Մենք մեկ անգամ չէ, որ ապացուցել ենք, և կրկին ուզում եմ նշել, որ Վրաստանը միշտ եղել է Հարավային Կովկասում խաղաղ համագործակցության և համակեցության կողմնակից։ Մենք միշտ պատրաստ ենք նպաստել կողմերի միջև կառուցողական հաղորդակցությանը և կոնկրետ քայլեր ձեռնարկել փոխշահավետ համագործակցության ուղղությամբ», - ասել է Դարչիաշվիլին՝ պաշտոնական այցով Թբիլիսի ժամանած իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
Ինչպես նշել է Դարչիաշվիլին, վերջին հանդիպմանը նախարարները քննարկել են երկու երկրների համագործակցությունը, ինչպես նաև Վրաստան-Ադրբեջան-Թուրքիա եռակողմ ձևաչափը։ Արտգործնախարարները նշել են տարածաշրջանային էներգետիկ նախագծերի կարևորությունը և Միջին (Տրանսկասպյան) միջանցքի նշանակությունը՝ Չինաստանից Ղազախստան, Թուրքմենստան, Ադրբեջան, Վրաստան, Թուրքիա դեպի եվրոպական երկրներ տրանսպորտային երթուղի։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-23 05:59
Происходящее в Армении – трагедия, так как Церковь для армянского народа – собирательный центр. Об этом сказал заместитель начальника Главного штаба Сухопутных войск ВС СССР, один из создателей Вооруженных сил независимой Армении генерал-лейтенант Норат Тер-Григорянц в интервью Sputnik Армения.
-
2025-06-23 05:54
По данным СМИ, для рассмотрения апелляционной жалобы по делу об аресте Самвела Карапетяна, назначен судья Армен Даниелян. В связи с этим Аlpha News обратилась за комментариями к адвокату Араму Вардеваняну - члену юридической команды бизнесмена и филантропа.
-
2025-06-22 11:45
Иран заранее эвакуировал три ядерных объекта, удары по которым нанесли США, сообщает персидская служба Би-би-си со ссылкой на заместителя директора Иранского радио и телевидения Хасана Абедини.
-
2025-06-22 11:35
День, когда каждый по-своему должен защитить свою Церковь. Этот день может стать и днём великого примирения, днём совместного действия.