Լևոն Քոչարյանի օգնականն ազատ արձակվեց, բայց երկրից չի կարող բացակայել
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց տնային կալանքը փոխվեց, նա ազատ արձակվեց։
Հունիսի 6–ին հայտնի դարձավ, որ Արթուր Սուքոյանի նկատմամբ ընտրված կալանք խափանման միջոցը փոխվել է տնային կալանքով։
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը միջնորդություն ներկայացրեց` պահանջելով վերացնել խափանման միջոց տնային կալանքը և որպես խափանման միջոցը կիրառել վարչական հսկողությունն ու բացակայելու արգելքը։ Ալեքսանյանը շեշտեց` իր պաշտպանյալը պատշաճ վարքագիծ է դրսևորել, նախաքննության փուլում էլ վկա է հարցաքննվել, մեղադրյալն ու տուժողն էլ և՛ առանձին հարցաքննվել են, և՛ առերեսվել են։
Հանրային մեղադրողը ևս միջնորդեց փոխել խափանման միջոց տնային կալանքը՝ նշելով, որ վարչական հսկողությունը՝ սահմանափակումներով և բացակայելու արգելքով, բավարար են պատշաճ վարքագծի ապահովման համար։ Մեղադրողի դիրքորոշմանը միացավ նաև civic.am կայքի լրագրող Դավիթ Լևոնյանը։
Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը` դատավոր Վարդան Գրիգորյանի նախագահությամբ, որոշեց Սուքոյի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել բացակայելու արգելքը։
«Դատարանն արձանագրում է, որ դատավարության ընթացքում հարցաքննվել է 1 վկա, տուժողը և մեղադրյալը, նրանք նաև առերեսվել են, այդ ընթացքում էլ մեղադրյալն իր իրավունքներից բարեխղճորեն է օգտվել` պաշտպանների միջոցով։ Գործին խոչընդոտելու դատարանի մտավախությունը նախաքննության փաստերի հավաքմամբ որոշակիորեն նվազել է»,– ասաց դատավոր Գրիգորյանը։
Հիշեցնենք, որ ապրիլի 30-ին Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանի և civic.am լրատվամիջոցի լրագրող Դավիթ Լևոնյանի միջև վիճաբանություն էր եղել Ազգային ժողովի շենքի տարածքում, Սուքոյանը հարվածել էր լրագրողին։ Ըստ տեղեկությունների՝ Սուքոյանին զայրացրել էր լրագրողի հրապարակումը Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի մասին։ Սուքոյանը սկզբում 2 ամսով էր կալանավորվել, ապա խափանման միջոցը փոխվել էր և ընտրվել էր տնային կալանքը։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-17 15:28
Министр образования, науки, культуры и спорта Жанна Андреасян посетила школы сел Мердзаван и Мхчян, в которых на днях произошли скандальные инциденты. Об этом сообщает пресс-служба армянского ведомства.
-
2025-05-17 15:27
«С точки зрения комплектования Вооруженных сил и эффективного использования имеющегося потенциала нужно делать платной не возможность освобождения от армии или сокращение срока службы. Можно использовать уже существующие законодательные возможности – при внесении одной-двух поправок», – написал секретарь фракции «Честь имею» Национального Собрания Армении Тигран Абрамян на своей странице в социальной сети Facebook.
-
2025-05-17 15:26
Поэт, член Союза писателей Армении Карен Хуршудян стал Кавалером ордена «За заслуги» Франции.
-
2025-05-17 15:25
Рубен Варданян стал дедушкой, находясь в азербайджанском СИЗО, а семья лишена возможности сообщить ему радостную новость. Об этом сообщил его сын Давид в интервью GB News. Давид подчеркнул, что его дочь родилась уже после ареста Рубена.