Последние новости

«ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑ» ԽԵԼԱԳԱՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ…

Ոչ այնքան վաղուց մենք հրապարակել ենք կանխատեսում, որ Փաշինյանն առիթ է փնտրում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին կալանավորելու համար։ Դատելով վերջին իրադարձություններից՝ կանխատեսումն աստիճանաբար իրականանում է։ «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման առաջնորդի դեմ գործ են սարքում քիմիաթերապիայի ողջ կուրսն արդեն անցած օնկոհիվանդ երեխաների համար հայ-ամերիկյան առողջարարական կենտրոնի կառուցման փաստի հիման վրա: Կենտրոնը գտնվում է Գետահովիտ համայնքի գեղատեսիլ տեղանքում:

Այն փաստը, որ արքեպիսկոպոսը արտերկրից միջոցներ է ներգրավել հիվանդ երեխաներին օգնելու համար, Փաշինյանի և նրա գրպանային արդարադատության համար առիթ է փողերի լվացման հոդվածի տակ գցելու Գալստանյանին։ Այդ նպատակով պատկան մարմինները կապ են հաստատել բարերարի հետ, որի նվիրատվությամբ կառուցվել է կենտրոնը, որպեսզի հիմքեր գտնեն արքեպիսկոպոսի քրեական հետապնդման համար: ՔԿ-ն՝ Արգիշտի Քյարամյանի գլխավորությամբ, ինչպես հայտնի է, գործում է «մարդը լինի՝ հոդվածը կգտնվի» սկզբունքով։

Հունիսի 12-ից հետո մամուլում տեղեկատվություն հայտնվեց, որ Փաշինյանը գոհ չէ Արմեն Աբազյանի ղեկավարած ԱԱԾ-ի աշխատանքից, ուստի, իբր, շուտով պետք է սպասել նրա պաշտոնանկությանը։ Ռեժիմի պարագլխի շրջապատը մասնավոր զրույցներում գանգատվում է, թե ԱԱԾ «ռուսամետ» ղեկավարը չափից ավելի մեղմ է հաշվեհարդար տեսնում ընդդիմության հետ, որը, ըստ ռեժիմի քարոզչության, ենթարկվում է Մոսկվային։

Աբազյանն այն մարդկանցից մեկն է, ում թույլատրված է ապրել կառավարական ամառանոցում, սակայն նա հրաժարվել է Փաշինյանի, խոսնակ Ալեն Սիմոնյանի և ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հարևանությունից: Ի դեպ, Փաշինյանը մի քանի անգամ առաջարկել է Աբազյանին բնակություն հաստատել կառավարական առանձնատանը, և ամեն անգամ նրա առաջարկը մնացել է առանց դրական պատասխանի

Աբազյանը ֆիզիկական հաշվեհարդարի կողմնակից չէ, փոխարենը նրա կառույցը բավական հաջողել է խոսակցությունների գաղտնալսման և կոմպրոմատի հավաքման դաշտում։ Հունիսի 12-ին Սուրեն Պետրոսյանի անհետացման (առևանգման) պատմությունը մեծ աղմուկ բարձրացրեց։ Մի շարք աղբյուրների հաղորդմամբ՝ դեռևս Տավուշում նրա մոտ գաղտնալսման սարք է հայտնաբերվել, ինչը կասկածներ է առաջացրել շարժման ակտիվիստների մոտ։ Պետրոսյանի պարզաբանումները բնավ ոչ բոլոր կասկածներն են փարատել

ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Գերասիմ Վարդանյանի մասնավոր հեռախոսազրույցների հրապարակումը, որոնք վիրավորական գնահատականներ էին բովանդակում Գալստանյանի և երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հասցեին, հերթապահ «հատուկ միջոցների» հավաքածուն է՝ շարժումը և իրական ընդդիմությանը պառակտելու համար։ Որքան շուտ տեղի ունենա այդ պառակտումը, այնքան արագ այդ խորշը կլցնեն Նիկոլի «կլիենտները», օրինակ՝ ի դեմս «Ժողովրդավարական ուժերի հարթակի» գաճաճ կուսակցությունների։

Խուզարկություն, ձերբակալություններ, կոմպրոմատ արքեպիսկոպոսի դեմ, քրեական հետապնդումներ ու գաղտնալսումներ. այս ամենը նույն շղթայի օղակներն են, ռեժիմի քարոզչամեքենան ամեն անկյունում շեփորում է, թե շարժումն անկում է ապրում, իսկ ՔԿ-ն, ԱԱԾ-ն, ոստիկանությունն ու գլխավոր դատախազությունը շարունակում են բռնաճնշումները։ Պատճառը պարզ է, այն հնչեցրեց «Տոնոյան» կլինիկայի տնօրեն Տարոն Տոնոյանը: Նա ասաց՝ հենց որ Գալստանյանը ցանկանա, Հանրապետության հրապարակում կրկին անշլագ կլինի։ Դա նույնքան ակնհայտ է, որքան այն, որ եթե խորհրդարանական ընտրություններ տեղի ունենան առաջիկա կիրակի օրը, ապա ՔՊ-ն ջախջախիչ ձախողում կկրի

«Հատուկ միջոցների» նույն շարքին պետք է դասել «Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ կատարելու օրինագիծը, որով նախատեսվում է ոստիկանության իրավունք՝ առաջին իսկ պահանջով ստանալու տնտեսավարողներից ծառայողական տարածքների տեսագրությունները. լինի դա ռեստորան, գոլֆ-ակումբ, թե ֆիթնես-դահլիճ, մի խոսքով՝ 50 քմ մակերեսով բոլոր օբյեկտներն այսուհետ ենթակա են վերահսկողության։ Այս լրացումներն ընդունելուց հետո էլեկտրոնային հսկողության համակարգը կծառայի ոստիկանությանը։ Իհարկե, օրենքի լրացումներն ուղղված են ոչ թե տնտեսավարողների, այլ որոշակի տիպի հաստատությունների այցելուների դեմ ։ Անձնական կոմպրոմատը վաղուց է օգտագործվում հավաքագրման նպատակով...

Նման միջոցների դիմելու Փաշինյանի որոշումը վկայում է միայն աճող տագնապի մասին, որը վստահորեն փոխարկվում է հետապնդման մոլուցքի։ Ասենք, կա վարկած, որ տվյալ լրացումների առկայությունը թելադրված է ամերիկյան խորհրդատուների կողմից, որոնք, ինչպես հայտնի է, խորհրդատվություն են տրամադրում ոստիկանության ղեկավարությանը: Հենց որ նրանք սկսեն խորհուրդներ տալ նաև ԱԱԾ-ին, Փաշինյանը պաշտոնանկ կանի «անհուսալի» Աբազյանին

Այս վարկածը լոկ լրացնում է իշխող վերնաշերտի պարագլխի աճող տագնապի մասին տեղեկությունները։ Հիվանդագին վախերը հանգեցնում են քաղաքական բռնաճնշումների սաստկացման, ժամանակի հետ քնի մեջ տեսած և արթմնի մղձավանջները միայն կուժգնանան: Դեղորայքային բուժումն այստեղ չի օգնի, սևեռուն ֆոբիաները կարող են հանգեցնել կլինիկական խելագարության: Դրա դեմ կա միայն մեկ «հատուկ միջոց». հրաժարական և ապաշխարում։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • СМОТРИТЕ, КТО УШЕЛ! ВОПРОС: ПОЧЕМУ?
    2025-07-15 09:40

    Скандально знаменитый вице-мэр Вагаршапата Арсен Петросян (тот самый бывший грузчик, пекарь, дилер казино, шофер и активист "революции" 2018 г.) на днях неожиданно подал в отставку. Произошло это не вследствие отставки Дианы Гаспарян с поста мэра, не на фоне скандала с убийством на газозаправочной станции, которая принадлежит ее семье, не в связи с причастностью к этому убийству ее мужа и даже не после решения об укрупнении общины. Произошло это после скандального заявления Пашиняна о готовности лично возглавить повторный поход силовых структур на Вагаршапат с целью изгнания Католикоса Всех Армян Гарегина Второго из Святого Эчмиадзина.

  • 3 г. НАЗАД 15 ИЮЛЯ В ЗАЛЕ СУДА СКОНЧАЛСЯ АРМЕН ГРИГОРЯН
    2025-07-12 10:18

    15 июля 2022 г. внимание жителей страны было приковано к залу суда Общей инстанции общины "Кентрон". Во время речи адвоката самочувствие подсудимого Армена Григоряна резко ухудшилось, он потерял сознание. Григоряну было 57 лет, его знали по команде КВН Мединститута и по продюсерской деятельности в РФ.

  • ПАШИНЯН ПУТАЕТ СЛЕДЫ ПО ПРИМЕРУ БЕГЛЫХ ПРЕСТУПНИКОВ!
    2025-07-12 10:01

    На сегодня, 12 июля, было назначено политическое собрание в Горисе верхушки ГД, включая членов парламентской фракции, марзпетов и министров. Вести собрание планировал лично Пашинян. В гостиницах уже были забронированы номера и конференц-залы, когда пресс-служба премьер-министра сообщила, что 10 июля он встретится в Абу Даби с Алиевым. До последней минуты визит 9 июля держали в секрете, надо полагать, из соображений личной безопасности Пашиняна.

  • ПРОСЛУШКИ ПОВСЕМЕСТНО
    2025-07-09 09:55

    Ровно год назад в СМИ просочились сведения о том, что личные автомобили соратников архиепископа Баграта Галстаняна не случайно длительное время удерживаются на штрафных стоянках, где, по версии полицейских патрульной службы, подвергаются проверкам. На самом деле, после длительной "проверки" владельцам возвращают автомобили с вмонтированными прослушивающими устройствами. Эти устройства на длительное время становятся постоянными спутниками граждан, о чем представителям СМИ сообщил депутат от фракции "Айастан" член АРФ "Дашнакцутюн" Гарник Даниелян. Год назад он оповестил о том, что прослушивающие устройства устанавливают не только в автомобилях, но и в телефонах.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ