Բագրատ Սրբազան․ Մեր շարժումը երբեք չի վերջանալու այնպես, ինչպես մեր թշնամիները պատկերացնում են
Մեր շարժումը երբեք չի վերջանալու այնպես, ինչպես մեր թշնամիները պատկերացնում են, ամփոփում է ունենալու այնպես, ինչպես մենք ցանկանում ենք և այդ ամփոփումը միայն ճշմտարության հաղթանակի մասին է։ Այս մասին Գորիսում քաղաքացիների հետ հանդիպմանն ասել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ղեկավար Բագրատ Սրբազանը:
«Ուզում եմ հատուկ անդրադառնալ մեր արցախցի քույրերին ու եղբայրներին։ Երևանում էլ, ամենուր էլ ասել եմ, որ մեր ամոթն է, որ դուք գտնվում եք այստեղ։ Ոչ միայն այն իմաստով, որ այսօր դուք բռնի կերպով տեղահանվել եք մեր հայրենիքից, այլև հենց նրա համար, որ մենք ոչինչ չենք կարողացել այնպես անել, որ մեր հայրենիքը, մեր Արցախ աշխարհը հայերով շնչի», - ասաց Սրբազանը։
Նրա խոսքով՝ ուժը, միտքը, իմաստությունն ու կամքը կունենանք, որ վերստին ազատագրենք մեր հայրենիքը ու ոչ միայն ազատագրենք, այլ մեր տան վերակառուցման հիմքերով շարժվենք առաջ։
«Չունենք պետություն, չունենք հայրենիք, մենք պարզապես հոգևոր որբեր ենք, ինչքան էլ, որ աշխարհի որևէ անկյունում մեր կյանքը բարեկեցիկ թվա։ Մեր արցախցիներն են այստեղ, որքան էլ սա իրենց համար Մայր Հայաստանն է, հայրենիքն է, բայց էն մեծ ու օրհնված կտորը, իրենց տներն ու շիրիմները, որ թողնվել են թշնամուն, դա հոգևոր որբության խորհուրդ ունի», - հավելել է նա։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-15 12:07
Служба внешней разведки Армении будет отвечать за выдачу разрешений на доступ к сведениям, содержащим государственную тайну. Решение об этом было принято в четверг на заседании правительства.
-
2024-11-15 12:05
Во время заседания правления партии «Гражданский договор» 12 ноября имел место новый скандал. Об этом пишет газета «Жоховурд», развивая тему.
-
2024-11-15 12:04
В Антикоррупционном суде проходят слушания по делу второго президента Армении Роберта Кочаряна и других. Председательствует на суде судья Саркис Петросян.
-
2024-11-15 12:03
Бизнесмен Илон Маск и постоянный представитель Ирана при ООН Амир Саид Иравани обсудили способы снижения напряженности в отношениях Вашингтона и Тегерана. Об этом сообщила в четверг газета The New York Times со ссылкой на источники.