Последние новости

Ադրբեջանցիներն իրենց ոչ սպորտային են պահել ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների պարգևատրման ժամանակ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ադրբեջանցի մարզիկներն իրենց ոչ սպորտային են պահել բռնցքամարտի մինչև 16 տարեկանների Եվրոպայի առաջնությունում հայ մարզիկների պարգևատրման արարողության ժամանակ:

 


Սարաևոյում ընթացող առաջնության եզրափակչում հայ մարզուհին հաղթել է Իտալիան ներկայացնող Ջորջիո Լա Ռոսին: Ադրբեջանցի բռնցքամարտիկը գրավել է երրորդ տեղը։

Միևնույն ժամանակ, հայ բռնցքամարտիկ Սիմոն Սիմոնյանը (48 կգ) դարձել է բռնցքամարտի Եվրոպայի մինչև 16 տարեկանների առաջնության ոսկե մեդալակիր` եզրափակչում առավելության հասնելով ադրբեջանցի Նիհաթ Գասիմովի նկատմամբ:

Հայ մարզիկների պարգևատրման արարողության ժամանակ Ադրբեջանի երկու ներկայացուցիչները դժվարացել են կառավարել իրենց զգացմունքները։ Ադրբեջանուհին Հայաստանի օրհներգի պահին ցուցադրաբար հեռացել է բեմից, իսկ ադրբեջանցին շրջվել է դեմքով դեպի պատը` միաժամանակ ոտքը թփթփացնելով։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ