Ֆրանսիայում անկարգություններ են եղել ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ֆրանսիայում գիշերն անկարգություններ են եղել երկրում արտահերթ խորհրդարանական ընտրությունների առաջին փուլի նախնական արդյունքների հրապարակումից հետո։
Փարիզի Հանրապետության հրապարակում զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունեցել։ «Ազգային միավորում» կուսակցության ղեկավարությունից դժգոհ ցուցարարները վանկարկել են հակաֆաշիստական կարգախոսներ։ Լիոնում ցուցարարները կոտրել են պատուհանները, իսկ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել։
Դատելով նախնական տվյալներից՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կոալիցիան ստացել է 21,5 տոկոս՝ զբաղեցնելով երրորդ տեղը։ Առաջւին տեղում Մարին Լը Պենի «Ազգային միավորում» կուսակցությունն է (34,2%), նրան հաջորդում է ձախակողմյան «Նոր ժողովրդական ճակատ» կոալիցիան (29,1%):
Առաջին փուլի նախնական արդյունքների հրապարակումից հետո, Լը Պենն ասաց, որ «Ազգային միավորումը» գործնականում ոչնչացրել է մակրոնիստական դաշինքը։ Նա ընդգծեց, որ ընտրությունների երկրորդ փուլը վճռորոշ է լինելու և կոչ արեց թույլ չտալ ձախ դաշինքին հաղթել։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Լը Պենի զարմուհին ստեղծելու է իր կուսակցությունը։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-26 20:14
Страны ЕАЭС и Индия приняли решение начать консультации по проекту торгового соглашения. Об этом министр по торговле Евразийской экономической комиссии Андрей Слепнев заявил на брифинге в рамках Евразийского экономического форума, проходящего в Минске.
-
2025-06-26 20:11
По приглашению начальника Генерального штаба ВС Турецкой Республики генерала армии Метина Гюрака делегация Азербайджана во главе с первым заместителем министра обороны – начальником Генерального штаба ВС Азербайджана генерал-полковником Керимом Велиевым прибыла с визитом в Турцию.
-
2025-06-26 20:05
Депутат фракции «Армения» Национального собрания Лилит Галстян написала:
-
2025-06-26 20:03
Центральный комитет АРФ Дашнакцутюн Канады осуждает кампанию преследований, развязанную действующим режимом Армении против АРФД в Армении и оппозиционеров.