Արցախի ԱԺ․ Կոչ ենք անում ԱՄՆ նախագահին կասեցնել Ադրբեջանին տրվող ռազմական աջակցությունը
ԱՀ Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցը, ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը և ԱՀ ժողովրդի իրավունքների պաշտպանության հանձնախմբի անդամ Կարեն Բեքարյանը համատեղ հայտարարություն են տարածել․
«Ողջունում ենք ԱՄՆ կոնգրեսականներ Աննա Էշուի և Քրիս Սմիթի կողմից ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ ներկայացված բանաձևը, որով առաջարկվում է պաշտոնապես ճանաչել Ադրբեջանի կողմից Արցախում իրականացված էթնիկ զտումները, պատասխանատվություն պահանջել Ադրբեջանից ռազմական հանցագործությունների համար և պաշտպանել արցախցիների՝ անվտանգ և ապահով վերադարձի իրավունքը։
Կարևորում ենք, որ ԱՄՆ կոնգրեսականների կողմից ներկայացված այս բանաձևը դատապարտում է Ադրբեջանի կողմից Արցախի ապօրինի շրջափակումն ու 2023 թվականի սեպտեմբերին սանձազերծած ռազմական ագրեսիան և ԱՄՆ նախագահին ու դաշնային համապատասխան մարմիններին կոչ է անում անհապաղ գործողություններ ձեռնարկել՝
• ապահովելու Արցախի բռնի տեղահանված ժողովրդի սեփական հայրենիք ազատ և անվտանգ վերադառնալու հիմնարար իրավունքը՝ անվտանգային ամուր երաշխիքների ներքո,
• պատժամիջոցներ կիրառել ռազմական հանցագործությունների համար մեղավոր ադրբեջանական պաշտոնյաների նկատմամբ,
• հումանիտար աջակցություն ցուցաբերել Հայաստանին՝ բռնի տեղահանված արցախցիների հումանիտար խնդիրները հասցեագրելու համար,
• կասեցնել ԱՄՆ կողմից Ադրբեջանին տրվող ռազմական աջակցությունը
• քայլեր ձեռնարկել Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների, այդ թվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության անհապաղ ազատ արձակման և Արցախում հայկական մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ։
Լիահույս ենք, որ կոնգրեսականների կողմից ներկայացված բանաձևը պաշտոնապես կընդունվի Ներկայացուցիչների պալատի կողմից, և դրանում ներկայացված դրույթները կարտահատվեն ԱՄՆ գործադիրի կողմից վարվող քաղաքականության մեջ՝ նպաստելով Հարավային Կովկասում արդարացի և տևական խաղաղության հաստատմանը» ։
«Փաստինֆո»
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-30 14:06
В Интернете распространено видео, на котором префект Нор Норка и его подчиненные совершают хулиганские действия в отношении общественного деятеля Артура Чахояна. Ирония с юридической точки зрения заключается в том, что прибывшие на место сотрудники правоохранительных органов задержали не участников хулиганской группировки, а потерпевшего. «Инициатива пяти правозащитников» выступила с заявлением по этому поводу.
-
2025-04-30 14:03
Руководство в Москве видит, что власти в Вашингтоне рассчитывают на "быстрый успех" в мирном процессе на Украине, но нужно урегулирование всех деталей, заявил пресс-секретарь президента РФ Дмитрий Песков.
-
2025-04-30 14:00
В Армении назвали новую дату завершения строительства участка Сисиан-Каджаран программы "Север-Юг".
-
2025-04-30 13:55
Представители малого и среднего бизнеса проводят 30 апреля акцию протеста у Национального Собрания. Недовольство связано с кратным повышением налогового бремени.