Դեսպան․ ՌԴ-ի և Հայաստանի առանձին մարզերի միջև առևտրաշրջանառությունն աճել է 2,5 անգամ
Հայաստանի և Ռուսաստանի առանձին տարածաշրջանների միջև ապրանքաշրջանառությունը երկու տարվա ընթացքում աճել է 2,5 անգամ, ինչը պայմանավորված է ձեռք բերված համաձայնություններով, ընդ որում` աճի ներուժը դեռ սպառված չէ: Բելգորոդում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասել է ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանը։ Տեղեկությունը հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Ռուսաստանի Դաշնության ավելի քան 70 շրջաններ համաձայնագրեր են ստորագրել մեր մարզերի հետ։ Դա հանգեցրել է նրան, որ Ռուսաստանի շրջանների հետ մեր կապերն այդ մակարդակով ամրապնդվել են։ Ապրանքաշրջանառությունը վերջին 2 տարում առանձին տարածաշրջանների միջև աճել է 2-2,5 անգամ, դրանք լուրջ ցուցանիշներ են։ Եվ դա ամբողջ ներուժը չէ»,- նշել է դիվանագետը` ընդգծելով, որ Հայաստանը ծրագրում է կապեր հաստատել Բելգորոդի մարզի հետ։
Հարությունյանը հստակեցրել է, որ ընդհանուր առմամբ Հայաստանն ու ՌԴ-ն դաշնային մակարդակի ավելի քան 200 համաձայնագիր ունեն տարբեր ոլորտներում, այդ թվում շուրջ 30-ը` միայն վերջին երկու տարվա ընթացքում:
«Պետությունների միջև հարաբերությունները որոշվում են ոչ թե թերթերի ինչ–որ հոդվածներով, առանձին մարդկանց արտահայտություններով, այլ միջպետական համաձայնագրերով։ Մենք նպատակ ենք դրել ամրապնդել մեր կապերը, հատկապես միջմարզային մակարդակում»,-ասել է Վաղարշակ Հարությունյանը։
Դեսպանը կարևորել է նաև Հայաստանի և Ռուսաստանի ազգային համայնքների դերը, որոնք երկու երկրների միջև դաշնակցային հարաբերությունների հիմքն են։
«Մենք համատեղ (պատմություն. խմբ.) ենք անցել միասնական պետության կազմում, սկզբում Ռուսական կայսրության, հետո ԽՍՀՄ-ի։ Եվ այսօր շատ դժվար ժամանակներ ենք, երբ ամբողջ աշխարհում աշխարհաքաղաքական փոփոխություններ են տեղի ունենում, և դրանք ազդեցություն են ունենում ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Հայաստանի վրա։ Բայց մենք նորագույն պատմության մեջ արժանի ճանապարհ ենք անցել Ռուսաստանի Դաշնության հետ»,-ասել է Հարությունյանը։
Նշենք, որ համապետական մակարդակով Հայաստանի և Ռուսաստանի ապրանքաշրջանառությունը 2023 թվականին 2021 թվականի համեմատ աճել է գրեթե 2,8 անգամ` հասնելով 7,3 մլրդ դոլարի։ Այն կազմում է Հայաստանի արտաքին առևտրի ընդհանուր ծավալի 35%-ը։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-25 10:22
Ученые сообщили о новом открытии подземного города под египетскими пирамидами. Это заявление появилось всего через несколько месяцев после первых сообщений о подземном городе под пирамидой Хафра. Об этом пишет Metro.
-
2025-06-25 09:58
Фонд «Гегард» направил заявление-протест Президиуму Российской академии наук, Экспертному совету по истории Высшей аттестационной комиссии (ВАК), администрации «Web of Science» в связи с нарушениями академических и научно-этических стандартов со стороны журнала «Вопросы истории».
-
2025-06-25 09:16
Огосударствление "Электросетей Армении" повлечет за собой или большие компенсации, или иски в международный арбитраж. Об этом заявил Sputnik Армения адвокат Роберт Айрапетян, комментируя заявления премьер-министра Армении Никола Пашиняна о соответствующем проекте.
-
2025-06-25 06:20
Согласно оценке разведки США, изложенной четырьмя осведомленными источниками, военные удары США по трем ядерным объектам Ирана в прошлые выходные не уничтожили основные компоненты ядерной программы страны и, вероятно, лишь отбросили ее на несколько месяцев назад. Об этом сообщает CNN.