Последние новости

Վայոց Ձորի մարզում խաչքարերը նոր կյանք են ստացել

ՀՀ Վայոց Ձորի մարզում խաչքարերը նոր կյանք են ստացել, հայտնում է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը։

Նշվում է, որ Գնդեվազ գյուղում պատմական միջավայրի պահպանության Վայոց Ձորի մարզային ծառայության աշխատակիցները տեխնիկայի օգնությամբ բարձրացրել են 13–14 րդ դդ թվագրվող խաչքարը։

«Այն գտնվել է Գնդեվազ գյուղի 13–17–րդ դդ թվագրվող գերեզմանոցի տարածքում։ Գերեզմանոցը գտնվում է գյուղի հյուիսային մասում՝ Սուրբ Աստվածածին եկեղեցուց 250 մ արևելք, որտեղ առկա են հարթ ու սեղանաձև տապանաքարեր, մահարձաններ և խաչքարեր»,–նշված է հաղորդագրության մեջ։

Բացի այդ, մարզային ծառայության աշխատակիցները կիսագետնաթաղ խաչքարեր են բարձրացրել նաև Ռինդ բնակավայրի գյուղատեղիում գտնվող գերեզմանոցում։

Ընկած խաչքարերը կանգնեցվել են նույն տեղում։ ՊՈԱԿ–ից նաև հայտնում են, որ ծրագիրը կրելու է շարունակական բնույթ։

Sputnik Արմենիա

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ