ՔԿ-ն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ակցիաների գործով քրեական հետապնդում է հարուցել 58 քաղաքացու նկատմամբ
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման բողոքի ակցիաների ընթացքում ապրիլի 20-ից հունիսի 17-ն ընդհանուր 47 քրեական վարույթ է հարուցվել, հայտնել է Քննչական կոմիտեն։
Գերատեսչության տվյալներով՝ նշված քրեական վարույթի շրջանակներում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 58 քաղաքացու նկատմամբ։
Քրեական վարույթները նախաձեռնվել են Տավուշի մարզում, Երևան քաղաքում և մյուս մարզերում՝ ճանապարհները փակելու ընթացքում կատարված առերևույթ խուլիգանական արարքների, դրանց ընթացքում գույքերի դիտավորյալ վնասման, ֆիզիկական ներգործության, ոստիկանության աշխատակցի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու, ատելության քարոզ կատարելու և այլ մեղադրանքներով։
28 քաղաքացու նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել խմբի կազմում խուլիգանություն կատարելու, 17-ի նկատմամբ՝ հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու հոդվածներով։
«Մեղադրյալներից 29-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, 10-ի նկատմամբ՝ տնային կալանքը, 14-ի նկատմաբ՝ բացակայելու արգելքը, մեկի նկատմամբ՝ դաստիարակչական հսկողությունը։ 3 անձի վերաբերյալ կալանքի հարցը քննարկելու համար դատարան ներկայացնելու հիմքով ձերբակալելու որոշում է հանձնվել ոստիկանությանը»,- ասվում է ՔԿ հաղորդագրության մեջ։
6 քրեական վարույթ՝ 16 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան։ Մեկ քրեական վարույթ կարճվել է, մյուսներով նախաքննությունը շարունակվում է։
Հունիսի 17-ին ՔԿ-ն հայտնել էր, որ դատարանը կալանավորել է հավաքներին մասնակցելու համար անձանց նյութապես շահագրգռելու մեջ մեղադրվող 6 անձի։
Հունիսի 15-ին Քննչական կոմիտեն հայտնել էր Երևանում և մարզերում բողոքի ակցիաներին մասնակցելու նպատակով քաղաքացիներին կաշառք տալու կասկածանքով 11 անձի բերման ենթարկելու մասին։ ՔԿ-ն քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով 6 քրեական գործ էր հարուցել (հավաքներին մասնակցելուն հարկադրելը, առավելագույն պատիժն ազատազրկում՝ երեք տարի ժամկետով)։
Armenia Today
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-20 20:21
Россия обеспокоена сообщениями о росте напряженности на армяно-азербайджанской границе, заявила на брифинге официальный представитель МИД РФ Мария Захарова.
-
2025-03-20 19:29
Москва оперативно запросила у Еревана информацию касательно публикаций в СМИ о переброске Пентагоном техники в Армению, сказала на брифинге официальный представитель МИД РФ Мария Захарова.
-
2025-03-20 19:27
Консультации экспертов РФ и США состоятся 24 марта в Эр-Рияде. Об этом журналистам сообщил помощник президента РФ по международным делам Юрий Ушаков, сообщает ТАСС.
-
2025-03-20 19:25
Вступление Армении в Евросоюз будет означать для нее необходимость присоединиться к антироссийским санкциям и поставкам оружия Украине, предупредил секретарь Совета безопасности РФ Сергей Шойгу.