Արման Սահակյանի կողմից պետությանը պատճառված 178 մլն դրամի վնասը վերականգնվել է
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի պաշտոնը 2011–18թթ զբաղեցրած Ա. Ս.-ն (Գալուստ Սահակյանի որդին` Արման Սահակյանը – խմբ.) պետությանը պատճառած 178 մլն ՀՀ դրամը վերականգնել է։ Տեղեկությունը հայտնում է Հակակոռուպցիոն կոմիտեն։
Քրեական վարույթով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ Ա. Ս.-ն, չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները, շուրջ 178 միլիոն ՀՀ դրամ շուկայական արժեքով պետական անշարժ գույքն ապօրինի կերպով օտարել է իր հետ փոխկապակցված անձանց անվամբ հիմնադրված կազմակերպությանը:
«Նախաքննության ընթացքում Ա. Ս.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ): Ներկայացված մեղադրանքում վերջինս իրեն լիովին մեղավոր է ճանաչել և ամբողջությամբ վերականգնել պետությանը պատճառված վնասը»,– ասված է հաղորդագրությունում:
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար։
Հիշեցնենք, որ Սահակյանին մեղադրանքը առաջադրվել էր դեռ 2020 թվականին, նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել գրավը` 5 մլն դրամի չափով։
2020 թվականի մայիսի 29-ին էր հայտնի դարձել, որ Արման Սահակյանը մի քանի այլ անձի հետ Երևանի դպրոցներից մեկին կից հողակտորի օտարման հետ կապված քրեական գործի շրջանակում ներգրավվել է որպես մեղադրյալ։ Նախաքննությունը շարունակվում է։
Արման Սահակյանը 2011-2018թթ-ին եղել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետը:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 04:49
В Иране число погибших в результате израильских атак достигло 224, сообщает Press TV со ссылкой на Минздрав ИРИ.
-
2025-06-16 04:45
Армия обороны Израиля (ЦАХАЛ) заявила, что завершила «масштабную» серию авиаударов по Ирану, направленных на уничтожение производственных мощностей по производству оружия.
-
2025-06-16 04:41
Корпус стражей исламской революции Ирана (КСИР) сообщил о нанесении ударов по разведывательным центрам Израиля, передает РИА Новости.
-
2025-06-16 04:38
Иран подтвердил гибель главы разведки КСИР бригадного генерала Мохаммада Каземи.