ՀՀ իշխանությունն ուզում է հրաժարվել ԱԺ–ում կայուն մեծամասնության մասին օրենքի պահանջից
Հայաստանում իշխող մեծամասնությունը հակված է հրաժարվել խորհրդարանական ընտրությունների արդյունքում կայուն մեծամասնություն ձևավորելու օրենսդրական պահանջից։
Հայաստանի Սահմանադրության համաձայն՝ Ազգային ժողովն ընտրվում է համամասնական ընտրակարգով, և ընտրական օրենսգրքով երաշխավորվում է կայուն խորհրդարանական մեծամասնության ձևավորումը՝ տեղերի 54%-ը: Օրենսդրության համաձայն` եթե ընտրությունների արդյունքում կամ քաղաքական կոալիցիայի ձևավորման միջոցով կայուն խորհրդարանական մեծամասնություն չի ձևավորվում, ապա կարող է ընտրությունների երկրորդ փուլ անցկացվել:
«Եթե չեմ սխալվում, սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովը մշակել է հայեցակարգ, որով առաջարկվում է հանել կայուն մեծամասնության դրույթը։ Եվ մենք մեր իշխող մեծամասնության քննարկումներում միշտ կողմ ենք եղել դրան», - ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում Ժողովրդավարության հայկական երրորդ համաժողովի ժամանակ։
Նշենք, որ Փաշինյանը բազմիցս հայտարարել է գործող Սահմանադրությունը փոխելու անհրաժեշտության մասին։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-20 20:21
Россия обеспокоена сообщениями о росте напряженности на армяно-азербайджанской границе, заявила на брифинге официальный представитель МИД РФ Мария Захарова.
-
2025-03-20 19:29
Москва оперативно запросила у Еревана информацию касательно публикаций в СМИ о переброске Пентагоном техники в Армению, сказала на брифинге официальный представитель МИД РФ Мария Захарова.
-
2025-03-20 19:27
Консультации экспертов РФ и США состоятся 24 марта в Эр-Рияде. Об этом журналистам сообщил помощник президента РФ по международным делам Юрий Ушаков, сообщает ТАСС.
-
2025-03-20 19:25
Вступление Армении в Евросоюз будет означать для нее необходимость присоединиться к антироссийским санкциям и поставкам оружия Украине, предупредил секретарь Совета безопасности РФ Сергей Шойгу.