Բաքուն Նախիջևանի հետ կապի «կալինինգրադյան մոդել» է առաջարկել
Հայկական կողմը չի մեկնաբանում Ադրբեջան-Նախիջևան կապի համար Բաքվի առաջարկած «կալինինգրադյան մոդելը»։
Ինչպես Sputnik Արմենիային հայտնել են Հայաստանի ԱԳՆ-ից, տարածաշրջանի տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ ՀՀ կառավարության դիրքորոշումն արտացոլված է «Խաղաղության խաչմերուկ» նախագծում։
Բաքուն երկու անգամ Երևանին առաջարկել է «կալինինգրադյան մոդելը» Նախիջևանի հետ կապի համար։ Վերջին անգամ այս հարցը բարձրացրել է Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության գծով օգնական Հիքմեթ Հաջիևը այս տարվա մարտի 1-ին Անթալիայում դիվանագիտական ֆորումի ժամանակ՝ այն անվանելով «պոտենցիալ լուծում»:
«Տարածաշրջանի տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ ՀՀ կառավարության դիրքորոշումն արտացոլված է «Խաղաղության խաչմերուկ» նախագծում, որը պետք է կյանքի կոչվի դրանում ներառված 4 սկզբունքների միջոցով», - նշել են ԱԳՆ-ից։
ԱԳՆ-ն նաև հիշեցրել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ձևաչափը։ Արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ հանձնաժողովների նիստերի, ինչպես նաև համատեղ աշխատանքային հանդիպումների արդյունքների մասին տեղեկատվությունը ներկայացվում է պաշտոնական հաղորդագրություններում:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-22 11:45
Иран заранее эвакуировал три ядерных объекта, удары по которым нанесли США, сообщает персидская служба Би-би-си со ссылкой на заместителя директора Иранского радио и телевидения Хасана Абедини.
-
2025-06-22 11:35
День, когда каждый по-своему должен защитить свою Церковь. Этот день может стать и днём великого примирения, днём совместного действия.
-
2025-06-22 10:04
Система наблюдения NASA зафиксировала мощный выброс тепла в районе иранского ядерного объекта у Фордо незадолго до объявления США об авиаударе. Об этом сообщает газета The New York Times.
-
2025-06-22 10:02
США готовы в случае необходимости в течение считаных минут уничтожать дополнительные цели в Иране. Об этом заявил американский лидер Дональд Трамп, выступая в Белом доме с телеобращением к согражданам в связи с нанесением ударов по Ирану.