Աստանայում հակաահաբեկչական գործողության ռեժիմ կսահմանվի
Ղազախստանի մայրաքաղաքում հուլիսի 2-ից հակաահաբեկչական գործողության իրավական ռեժիմ է սահմանվում` կապված Շանհայի համագործակցության կազմակերպության(ՇՀԿ) առաջիկա գագաթնաժողովի հետ: Այս մասին հայտնել է հանրապետության ազգային անվտանգության կոմիտեի մամուլի ծառայությունը։
Հուլիսի 2-5-ը Ղազախստանում կանցկացվեն միջազգային կարևոր միջոցառումներ, ներառյալ ՇՀԿ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստը և ՉԺՀ նախագահի պետական այցը:
«Օտարերկրյա պատվիրակություններում ընդգրկված են նաև պետությունների ղեկավարներ և միջազգային կազմակերպությունների ղեկավարներ։ Աստանայում անցկացվող միջոցառումների մասնակիցների առավելագույն անվտանգությունն ապահովելու համար, համապատասխան կառույցները միջոցներ են ձեռնարկում հակաահաբեկչական գործողության իրավական ռեժիմի շրջանակներում իրավակարգի և հասարակական անվտանգության պահպանման ուղղությամբ»,– ասված է հաղորդագրության մեջ:
Իրավական ռեժիմն ուժի մեջ է մտնելու հուլիսի2-ի ժամը 00։01-ից և ավարտվելու է հուլիսի 4-ին` ժամը 23։59-ին։ Այն տարածվելու ՇՀԿ գագաթնաժողովի ամբողջ տարածքում և բոլոր այն երթուղիներում, որոնցով երթևեկելու են հատուկ պաշտպանության տակ գտնվող անձինք։
Ակմոլինի, Կարագանդայի և Ալմաթիի շրջաններ հատուկ պաշտպանության տակ գտնվող անձանց ժամանման դեպքում ռեժիմ կսահմանվի նաև այդ շրջաններում:
Հակաահաբեկչական գործողություն իրականացնելու տարածքներում ֆիզիկական անձանց և մեքենաների շարժը սահմանափակված է լինելու։ Գագաթնաժողովի մասնակից անձանց երթուղով քաղաքային ուղևորատար տրանսպորտի երթևեկությունն արգելվելու է։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-20 20:21
Россия обеспокоена сообщениями о росте напряженности на армяно-азербайджанской границе, заявила на брифинге официальный представитель МИД РФ Мария Захарова.
-
2025-03-20 19:29
Москва оперативно запросила у Еревана информацию касательно публикаций в СМИ о переброске Пентагоном техники в Армению, сказала на брифинге официальный представитель МИД РФ Мария Захарова.
-
2025-03-20 19:27
Консультации экспертов РФ и США состоятся 24 марта в Эр-Рияде. Об этом журналистам сообщил помощник президента РФ по международным делам Юрий Ушаков, сообщает ТАСС.
-
2025-03-20 19:25
Вступление Армении в Евросоюз будет означать для нее необходимость присоединиться к антироссийским санкциям и поставкам оружия Украине, предупредил секретарь Совета безопасности РФ Сергей Шойгу.