«Accor» խմբի Pullman պրեմիում բրենդը կներկայացվի Հայաստանում
Հուլիսի 2-ին ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի ներկայությամբ հայկական կառուցապատող «Տեխնոտուն» ընկերությունը՝ ի դեմս տնօրեն Տիգրան Մնացականյանի և ֆրանսիական խոշոր հյուրանոցային խմբերից «Ակորը» (Accor)` ի դեմս խմբի Եվրոպայի գլխավոր գործառնական տնօրեն Ալեքսիս Դելարոֆի ստորագրեցին համագործակցության հուշագիր։
Ֆրանսիական Accor-ի Pullman բրենդն առաջին անգամ է ներկայացվելու Հայաստանում՝ հայկական «Տեխնոտուն» ընկերության հետ համագործակցության շնորհիվ։ Նախագծի ներդրումային բյուջեն ավելի քան 100 մլն ԱՄՆ դոլար է։
«Տեխնոտուն» ընկերությունը նախատեսում է Նորքի Այգիներ 180 հասցեում կառուցել միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխանող համալիր՝ Pullman Living and Residences Yerevan-ը, որը կառավարվելու է Accor խմբի կողմից։
Համալիրի ընդհանուր տարածքը 20.000 քմ է, որի 16.000 քմ-ը լինելու են հասարակական ենթակառուցվածքներ, կանաչապատ ու բաց տարածքներ։
Նախագծով առաջարկվում է երկարաժամկետ կեցության հնարավորություն՝ հյուրանոցային ծառայությունները համատեղելով բնակարանային հարմարավետության հետ:
Radar.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-20 20:21
Россия обеспокоена сообщениями о росте напряженности на армяно-азербайджанской границе, заявила на брифинге официальный представитель МИД РФ Мария Захарова.
-
2025-03-20 19:29
Москва оперативно запросила у Еревана информацию касательно публикаций в СМИ о переброске Пентагоном техники в Армению, сказала на брифинге официальный представитель МИД РФ Мария Захарова.
-
2025-03-20 19:27
Консультации экспертов РФ и США состоятся 24 марта в Эр-Рияде. Об этом журналистам сообщил помощник президента РФ по международным делам Юрий Ушаков, сообщает ТАСС.
-
2025-03-20 19:25
Вступление Армении в Евросоюз будет означать для нее необходимость присоединиться к антироссийским санкциям и поставкам оружия Украине, предупредил секретарь Совета безопасности РФ Сергей Шойгу.