Վահան Քերոբյան․ Աբազյանը, եթե մոռացել է, կարող է զննել իր հեռախոսը և տեսնել, որ ես ճիշտ եմ ասում
ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը եթե մոռացել է, կարող է զննել իր հեռախոսը և տեսնել, որ ես ճիշտ եմ ասում: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի եթերում հայտարարեց էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանն՝ անդրադառնալով ԱԱԾ հերքմանը, թե Աբազյանը խնդրել է նրան պաշտոնների նշանակել ինչ-որ մարդկանց։
Վահան Քերոբայնի խոսքով իր դեմ հարուցված գործը սարքած է։ «Իմ պաշտպաններից մեկը նաև հրապարակային բացատրել է որ այն «ապացույցները» որոնց հիման վրա մեղադրանքն առաջադրվել է, չեն համապատասխանում նվազագույն ստանդարտներին, ելնելով չոր սահմանումից, այո, գործ են սարքել իմ դեմ»,- ասաց նա։
Դիտարկմանը՝ նա արդեն գործը կապել է ԱԱԾ ղեկավարի մի քանի խնդրանքները չկատարելու հետ, նա ասաց․ «Ես ասել եմ՝ քանի որ իմ աշխատանքի ընթացքում եղել եմ սկզբունքային, հետևաբար ստացվել է այնպես, որ շատ մարդկանց հետ ստեղծվել է կոնֆլիկտային իրավիճակ, բայց երբ իրավիճակ է առաջանում մի մարդու գործից հանել ու նշանակել մեկ այլ մարդու, դա իմ խղճին հակասում է։ Ես երբևիցե որևէ մարդու կամ պաշտոնի չեմ գնահատի ավելի շատ, քան իմ խղճի հետ ազնիվ լինելը»։
Իսկ այն որ ԱԱԾ-ն բացարձակ սուտ է որակել այդ հայտարարությունը, որ Աբազյանն ասել է սրան հանի նրան նշանակի, Քերոբյանն ասաց․ «Պարոն Աբազյանը, եթե մոռացել է, կարող է զննի իր հեռախոսը և տեսնի, որ ես ճիշտ եմ ասում»։
Հարցին էլ՝ կապ կա՞ Աբազյանի խնդրանքները մերժելու ու նրա դեմ հարուցված գործի միջև, Քերոբյանը նշեց․ «Ես չէի ուզի այդպես կապ ուղղակի ստեղծեի, այսպես ասենք տարբեր տեղերից ազդակներ են ստացվել, որ այստեղ կա իմ նկատմամբ հատուկ վերաբերմունք, հետևաբար տնային կալանքի ժամանակ, երբ վերլուծում ես այս ամբողջ պրոցեսը, գալիս ստացվում է մի պատկեր, որը համընկնում է այսօրվա ճշմարտությունների հետ»։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-19 09:46
В последние годы Армения неуклонно движется в сторону Европейского союза (ЕС) и НАТО, что вызывает недоумение в регионе, где долгое время сохранялось хрупкое геополитическое равновесие. В начале этого года министр иностранных дел Армении Арарат Мирзоян подписал хартию о стратегическом партнерстве с бывшим госсекретарем США Энтони Блинкеном.
-
2025-03-19 09:40
Сырники, запеканки, творожно-фруктовые салаты, творожно-овощные салаты, вареники и шанежки с творожной начинкой, лакомки — любое блюдо, в составе которого творог, привлекательно. Его ценят за кальций в его составе, но не только этим он важен для жизнедеятельности. Swjournal.ru расскажет подробнее о пользе творога.
-
2025-03-19 09:36
Азербайджан не отказался от идеи военного давления на Армению с целью "выбить" дополнительные уступки сверх того, что уже обговорено в тексте мирного договора. Подобную точку зрения выразил Sputnik Армения политолог, эксперт в области безопасности Давид Арутюнов. Так он прокомментировал поток обвинений Азербайджана в адрес Армении в обстрелах.
-
2025-03-19 06:22
Украина поддерживает предложение о паузе в ударах России по украинской энергетике. Однако нужно узнать все детали, заявил президент Украины Владимир Зеленский во время пресс-конференции, сообщает РБК-Украина.