ՏԱՐԱԿԱՐԾԻՔ ԵՆ ԽՈՍՆԱԿՆ ՈՒ ՎԱՐՉԱՊԵՏԸ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վերջերս Լատվիա կատարած այցի ընթացքում խոսել է այն մասին, որ շուտով Հայաստանում կանցկացվի Եվրամիությանն անդամակցելու հանրաքվե, և ինքը՝ խոսնակը, վստահ է, որ հայ ժողովուրդը հավանություն կտա անդամակցմանը ...
Որոշ երկրների դիվանագետների մասնակցությամբ ամենամյա «Ժողովրդավարության հայկական ֆորումի» ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստիպված եղավ շտկել քաջարի խոսնակի ասածը և կասկած հայտնել հանրաքվեի անցկացման վերաբերյալ, քանի որ նշաններ չկան, թե ԵՄ-ում սպասում են Հայաստանին:
Փաշինյանի խոսքերով՝ հանրաքվեի անցկացման նպատակահարմարություն չկա. ախր մարդիկ հարցեր կտան կոնկրետ քայլերի ու ժամկետների մասին, ինչպես նաև կհետաքրքրվեն, թե պատրա՞ստ է արդյոք ԵՄ-ն Հայաստանի անդամակցմանը: «Եվրամիությունն ուզո՞ւմ է դա, թե՞ չի ուզում, Եվրամիությունը պատրա՞ստ է։ Այդ հարցի պատասխանը ես կարո՞ղ եմ տալ այսօր, ոչ չեմ կարող տալ, որովհետև այսօր ԵՄ-ում էլ տեղի են ունենում գործընթացներ, մենք այդ գործընթացները պետք է գնահատենք։ ԵՄ երկրներում ընտրություններ են տեղի ունենում, որոնց արդյունքներն առնվազն որոշակի հարցեր են առաջացնում»։
Ըստ երևույթին, Փաշինյանը վշտացած է Եվրախորհրդարանի ընտրությունների արդյունքներից, որտեղ Փաշինյանի ընկեր Մակրոնի կուսակցությունը տապալվեց՝ հավաքելով ձայների մոտ 14% ։ Հենց այն ընկեր Մակրոնի, որը Շառլ Միշելի հետ միասին 2022-ի հոկտեմբերին Պրահայում համոզեց Փաշինյանին պաշտոնապես ճանաչել Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս։ Իսկ դրան հաջորդած Արցախի շրջափակումից, Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներից հետո որոշեց բռունցք թափ տալ կռվից հետո և հայկական զինված ուժերի համար շռայլորեն ուղարկեց մի քանի տասնյակ զրահապատ մեքենաների ու ինքնագնաց հրետանային կայանքներ…
Ինչևէ, հիշյալ համաժողովի ընթացքում վարչապետի հնչեցրած հոռետեսական հռետորական հարցերն ակնհայտորեն հակասում էին խրոխտ խոսնակի լատվիական լավատեսությանը։ Եվ դա արդեն ոչ մեկին չի զարմացնում, քանզի այդպիսին է ներկայիս իշխող թիմի ողջ «քաղաքականությունը», «աշխատաոճը». անկշիռ հայտարարություններ տվյալ պահի համար, իրարամերժ հայտարարություններ։ Առանց պատասխանատվության որևէ զգացումի սեփական խոսքերի համար:
Հոգ չէր լինի, բայց մինչ նրանք լեզվակռիվ են տալիս, մենք կորցնում ենք երկիրը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, օրերս ընդունելով Ադրբեջանում Կանադայի դեսպան Քևին Համիլթոնի հավատարմագրերը, հերթական անգամ հայտարարեց, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը Բաքուն կստորագրի միայն Հայաստանի Սահմանադրության փոփոխումից հետո: Ընդ որում՝ ոչ թե խաղաղության պայմանագիր, այլ համաձայնեցված մի քանի սկզբունքներ։ Ընդ որում, ոչ թե վերջնականապես կընդունի, այլ կնախաստորագրի, իսկ հետո կմտածի.... «Կարծում ենք, որ դա կարող է լինել տարբերակներից մեկը. համաձայնության հասնել հիմնարար սկզբունքների շուրջ, նախաստորագրել դրանք, իսկ հետո աշխատել տեքստի վրա»,– ասաց Ալիևը:
Ակնհայտ է, որ Ալիեվը որևէ ցանկություն չունի Ադրբեջանին որևէ բան պարտավորեցնող ինչ-որ բան ստորագրել Հայաստանի հետ։ Բայց ամերիկացիները պոկ չեն գալիս, քծնում են, թե կլիմայի հարցով ՄԱԿ-ի հեղինակավոր գագաթնաժողովի անցկացմամբ Ադրբեջանը կարող է ներկայանալ որպես համաշխարհային առաջնորդ, միայն թե պետք է գոնե ինչ-որ «ոսկոր» նետել Երևանին, որպեսզի հետո ավելի հեշտ լինի ճնշում գործադրել Փաշինյանի վրա՝ հերթական զիջումների պահանջով։
Ի՞նչ զիջումների։ Վերջնականապես փակել Արցախի թեման։ Բացել «Զանգեզուրի միջանցքը» Թուրքիայի և Ադրբեջանի միջև։ Հասնել Երևանի և Մոսկվայի հարաբերությունների լիակատար խզման։
Ալիևն ամերիկացիների փաստարկները մասամբ ողորմածաբար լսեց, բայց նշեց, որ չի կարծում, թե Բաքվի ու Երևանի միջև խաղաղության պայմանագիրը կարող է կարևոր դեր խաղալ որևէ երկրի հետ Ադրբեջանի հարաբերություններում: Իսկ փախստականների վերադարձի իրավունքի մասին Կանադայի դեսպանի ռեպլիկին ի պատասխան՝ Ալիևն ասաց, որ այդ իրավունքը պետք է ապահովված լինի երկուստեք, այդ թվում՝ պետք է վերաբերի «Արևմտյան Ադրբեջանի համայնքի ներկայացուցիչներին»…
Հայաստանում իշխող թիմը, որն ամեն օր ճղավում է Հայաստանի ինքնիշխանության մասին, հետևողական քայլերով զրոյացնում է այդ ինքնիշխանությունը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-15 11:17
После Абу-Даби Никол Пашинян отправился сначала в Брюссель, потом в Париж. Согласовывать достигнутые с Алиевым договоренности с руководством Европейского Союза и с Макроном. О каких договоренностях с Алиевым и согласованиях с Европой идет речь, можно судить по тем направлениям, на которые ЕС пообещал Пашиняну подкинуть деньжат. В частности, на развитие транспорта и логистики, откуда перепадет и на строительство коммуникаций, которые должны связать западные регионы Азербайджана с Нахиджеваном.
-
2025-07-15 09:19
Почему всякий раз, когда Николу Пашиняну предстоит встреча с Ильхамом Алиевым, у общественности тревожные ожидания? Если в Азербайджане от подобных встреч ждут новых бонусов для своей страны, то в Армении все опасаются новостей о новых уступках. Другое дело, что в личных интересах последователи Пашиняна заранее обдумывают варианты, как представить достижениями ожидаемые уступки. В николовском стиле.
-
2025-07-14 09:37
Эксперт по Азербайджану Татевик Айрапетян забавно разыграла своих читателей. На своей страничке в Фейсбук она поделилась нижеприведенной цитатой.
-
2025-07-12 09:52
Мозги у американцев работают: воспользовавшись параллельным похолоданием как в армяно-российских, так и в азербайджано-российских отношениях, они тут же выдвинули свои предложения по разблокированию региональных коммуникаций, фактически став инициаторами встречи Пашинян-Алиев в Абу-Даби.