«ՀայաՔվե»․ ՀՀ-ում չի կարող ընդունվել մի Սահմանադրություն, որը կհակասի Անկախության հռչակագրի սկզբունքներին
«ՀայաՔվե» նախաձեռնությունը շնորհավորում է ՀՀ պետական տոնացույցի կարևոր օրերից մեկի` Սահմանադրության տոնի կապակցությամբ և հիշեցնում, որ դեռևս այս տարեսկզբին հանձնառություն է ստանձնել՝ պայքարելու գործող վարչախմբի հերթական հակազգային ու հակապետական գործընթացի դեմ։
«Փորձեր են արվում իրականացնելու սահմանադրական հեղաշրջում, ինչի մասին անթաքույց հայտարարել են գործող վարչախմբի ղեկավարը և նրա տարաբնույթ կամակատարները։ Սահմանադրական բարեփոխումների կեղծ քողի տակ փորձ է արվում վերացնելու հայկական անկախ պետականությունը՝ այն վերածելով Թուրքիայից ու Ադրբեջանից բացահայտ կախման մեջ գտնվող կիսապետական ինչ-որ կազմավորման։ Գործող վարչախմբի ներկայացուցիչներն իրենք են խոստովանել, որ այս ամենն արվում է Բաքվի և Անկարայի պարտադրանքով։
«ՀայաՔվեն» կտրականապես դեմ է այսպես կոչված «նոր սահմանադրության», իրականում՝ ալիևյան պարտադրանքի գաղափարին: Դրա նպատակը Հայաստանի անկախության հռչակագրի փաստացի չեղարկումն է, որով սահմանված են հայության հիմնական ազգային նպատակները՝ ազգային հզոր պետության կառուցում, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչում և դատապարտում, Հայաստանի և Արցախի վերամիավորում:
Անկախության հռչակագիրը սահմանադիր փաստաթուղթ է և հիմք է ծառայել Սահմանադրության ընդունման համար։ ՀՀ-ում չի կարող ընդունվել և գոյություն ունենալ մի Սահմանադրություն, որը կհակասի Անկախության հռչակագրի սկզբունքներին և պահանջներին»,-նշված է հաղորդագրության մեջ։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-19 13:17
Завершен процесс покупки нового здания для посольства Республики Армения в столице Бельгии Брюсселе. Об этом сообщил генеральный секретарь МИД Давид Карапетян.
-
2025-06-19 13:15
Иран уже более полусуток практически полностью отключен от интернета — об этом объявила организация NetBlocks, отслеживающая интернет-соединения и ситуацию с кибербезопасностью по всей всемирной сети.
-
2025-06-19 13:13
Посольство РФ оповестило россиян о дополнительных вариантах выезда из Ирана в Армению наземным путем.
-
2025-06-19 13:12
22 июня – праздник Кафедрального собора Святого Эчмиадзина. В этот день в 11:00 в Кафедральном соборе состоится Святая и Бессмертная Литургия.