The Jerusalem Post․ ԵԹԵ ԹՈՒՐՔԻԱՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀԱՆԴԵՍ ԳԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՃԱԿԱՏՈՎ, ԴԱ ԻՐԱՆԻՆ ԼՈՒՐՋ ՀԱՐՎԱԾ ԿՀԱՍՑՆԻ
Թեև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արդեն առևտրային էմբարգո է սահմանել Իսրայելի նկատմամբ, BDS-ը (Իսրայելի նկատմամբ տնտեսական և քաղաքական ճնշում գործադրելու կոչ անող գլոբալ քաղաքական արշավ իրականացնող հասարակական շարժում) պնդում է, որ շարունակում է հարգել Իսրայել նավթ փոխադրելու համար Թուրքական նավահանգիստներ օգտագործելու իր ռազմավարական դաշնակցի՝ Ադրբեջանի իրավունքը։ Թուրքիայում BDS շարժումը կցանկանար, որ դրան վերջ դրվեր, գրում է իսրայելական The Jerusalem Post պարբերականը։
«Վերջերս Իրանը վստահված անձանց է հավաքագրել «Հազար երիտասարդներ՝ հանուն Պաղեստինի» կազմակերպությունից՝ Ստամբուլում Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) գրասենյակի վրա հարձակվելու համար: Իրանամետ ուժերը կարմիր ներկ են լցրել ընկերության գրասենյակի շենքի վրա, մինչդեռ մոտ մեկ տասնյակ մարդ փորձել է ներխուժել SOCAR-ի գրասենյակ:
Միևնույն ժամանակ շարունակվում են ադրբեջանական նավթի դեմ «Հազար երիտասարդներ՝ հանուն Պաղեստինի» կազմակերպության բողոքի ցույցերը։ Այն փաստը, որ թուրքական իշխանությունները ձերբակալել են ցուցարարներից մի քանիսին, ստիպել է երկրում ոմանց կասկածի տակ դնել Էրդողանի պաղեստինամետ լիազորությունները, ինչը հենց իրանամետ ուժերի ուզածն է: Նրանք ցանկանում են, որ Էրդողանի կողմնակիցների բազան վրդովվի, որ իրենց նախագահը բացառություն է արել ադրբեջանական նավթի համար, և որ Թուրքիայի ղեկավարն ի վնաս Թեհրանի դեռևս բարեկամություն է պահպանում Բաքվի հետ:
Ցուցարարները նաև ձգտում են վնասել Թուրքիայի և Ադրբեջանի միջև ամուր ռազմավարական հարաբերություններին, քանի որ հասկանում են՝ եթե երկու թյուրքական երկրները միասնական ճակատ ձևավորեն Թեհրանի դեմ, դա մերձավորարևելյան տարածաշրջանում Իրանի հեգեմոնիային լուրջ հարված կհասցնի: Թուրքիան վիթխարի ազդեցություն ունի Սիրիայում, ինչպես նաև Հյուսիսային Իրաքի թուրքերի շրջանում։ Սա նրանց հնարավորություն է ընձեռում մարտահրավեր նետել Օսմանյան կայսրության իրավահաջորդ երկու երկրներում Իրանի գերիշխանությանը:
Եթե Թուրքիային հաջողվի փոխարինել Իրանին՝ ազդելով Պաղեստինի ինքնավարությունում, Սիրիայում և Իրաքում տեղի ունեցող իրադարձությունների վրա, դրան գումարած դաշինքն Ադրբեջանի հետ, որը վերջերս է Իրանի դաշնակից Հայաստանից մեծ տարածքներ զավթել, զգալիորեն կթուլացնի Իրանի դիրքը Մերձավոր Արևելքում:
Իրանցիների շահերից է բխում այդ կապի խզումը, ուստի BDS շարժումն այժմ թիրախավորում է ադրբեջանական նավթային հատվածը Թուրքիայում»,- գրում է իսրայելական պարբերականը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-15 19:51
Итальянские специалисты приступили к реставрации мозаики бань дохристианского храма Гарни – единственного сохранившегося в Армении греко-римского колонного храма. Об этом сообщает итальянское агентство ANSA.
-
2025-05-15 19:48
Президент Азербайджана Ильхам Алиев 15 мая по приглашению премьер-министра Республики Албания Эди Рамы и президента Совета Европейского союза Антонио Кошты отбыл с рабочим визитом в Тирану для участия в 6-м саммите «Европейского политического сообщества», передают азербайджанские СМИ.
-
2025-05-15 19:43
Губернатор Калифорнии Гэвин Ньюсом назначил Армена Тамзаряна помощником судьи Апелляционного суда штата, а Мелиссу Балоян – судьёй Верховного суда округа Фресно. Об этом сообщает Армянская ассоциация юристов.
-
2025-05-15 19:37
Индия и Пакистан договорились продлить режим прекращения огня до 18 мая. Об этом, как передает РИА Новости, заявил первый вице-премьер, глава МИД Пакистана Исхак Дар.