Քարդին․ ԱՄՆ-ն ներգրավված կլինի խաղաղության պայմանագրի գործընթացում
ԱՄՆ–ն ունի բոլոր գործիքակազմերը` առաջ մղելու Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Այս մասին այսօր ՀՀ ԱԺ–ում ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱՄՆ սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, սենատոր Բեն Քարդինը։
«Միացյալ նահանգները մեծ դիվանագիտական գործիքակազմ ունի։ Ես չեմ ուզում ասել` ինչպես մենք կկարողանաք այս պարագայում օգտագոծել այդ խառը գործիքակազմը, բայց նշեմ, որ Միացյալ Նահանգները հետաքրքրված է և ցանկանում է առաջ մղել խաղաղության գործընթացը Հայաստանի և Ադրբեջանի միջև»,– ասաց նա։
Սենատորը հավելեց, որ ԱՄՆ–ն ներգրավված կլինի այդ գործընթացում ու կշարունակի աշխատել երկու երկրների գործադիր և օրենսդիր ճյուղերի հետ։
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ, անդրադառնալով խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացին, ասաց, որ այս պահին գնդակը Ադրբեջանի դաշտում է։
«ՀՀ–ի կողմից խաղաղության պայմանագրի ստորագրման ձգձգում չկա, մենք պատրաստ ենք այն ստորագրել։ Գործընթացը շարունակվում է, և մենք լիահույս ենք, որ հաջողության կհասնի»,– ասաց նա։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-22 11:45
Иран заранее эвакуировал три ядерных объекта, удары по которым нанесли США, сообщает персидская служба Би-би-си со ссылкой на заместителя директора Иранского радио и телевидения Хасана Абедини.
-
2025-06-22 11:35
День, когда каждый по-своему должен защитить свою Церковь. Этот день может стать и днём великого примирения, днём совместного действия.
-
2025-06-22 10:04
Система наблюдения NASA зафиксировала мощный выброс тепла в районе иранского ядерного объекта у Фордо незадолго до объявления США об авиаударе. Об этом сообщает газета The New York Times.
-
2025-06-22 10:02
США готовы в случае необходимости в течение считаных минут уничтожать дополнительные цели в Иране. Об этом заявил американский лидер Дональд Трамп, выступая в Белом доме с телеобращением к согражданам в связи с нанесением ударов по Ирану.