Կիր Սթարմերը պաշտոնապես դարձել է Մեծ Բրիտանիայի վարչապետ
Լեյբորիստական կուսակցության ղեկավար Կիր Սթարմերը պաշտոնապես դարձել է Մեծ Բրիտանիայի 58-րդ վարչապետը՝ թագավոր Չարլզ III-ի հետ Բուքինգհեմյան պալատում հանդիպելուց հետո։ Տեղեկությունը հայտնում է Sky News հեռուստաալիքը:
«Թագավորն առաջարկել է սըր Կիրին վարչապետ դառնալ և ընտրություններում երեկվա համոզիչ հաղթանակից հետո նոր կառավարություն ձևավորել»,-նշված է հաղորդագրության մեջ:
Սթարմերը նոր պաշտոնում իր առաջին հրապարակային ելույթում շնորհակալություն է հայտնել Ռիշի Սունակին ՝ նշելով «այն լրացուցիչ ջանքերը», որոնց նա հանդիպել է որպես «Մեծ Բրիտանիայի առաջին ասիական վարչապետ»:
«Մենք նաև ընդունում ենք այն նվիրվածությունն ու ջանասիրությունը, որով նա աշխատել է որպես ղեկավար»,- ասել է նա:
Երեկ Բրիտանիայում խորհրդարանական ընտրություններ են տեղի ունեցել։ Դրանցում վստահ հաղթանակ է տարել Լեյբորիստական կուսակցությունը։ Sky News-ի տվյալներով՝ 647 ընտրատարածքներում քվեաթերթիկների հաշվարկից հետո լեյբորիստները ստանում են 412 տեղ, պահպանողականները՝ 120, լիբերալ դեմոկրատները՝ 71: Խորհրդարանական մեծամասնության համար բավարար է 326 մանդատը։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-26 20:14
Страны ЕАЭС и Индия приняли решение начать консультации по проекту торгового соглашения. Об этом министр по торговле Евразийской экономической комиссии Андрей Слепнев заявил на брифинге в рамках Евразийского экономического форума, проходящего в Минске.
-
2025-06-26 20:11
По приглашению начальника Генерального штаба ВС Турецкой Республики генерала армии Метина Гюрака делегация Азербайджана во главе с первым заместителем министра обороны – начальником Генерального штаба ВС Азербайджана генерал-полковником Керимом Велиевым прибыла с визитом в Турцию.
-
2025-06-26 20:05
Депутат фракции «Армения» Национального собрания Лилит Галстян написала:
-
2025-06-26 20:03
Центральный комитет АРФ Дашнакцутюн Канады осуждает кампанию преследований, развязанную действующим режимом Армении против АРФД в Армении и оппозиционеров.