Վարդան ԱՅՎԱԶՅԱՆ. ՆՈՐ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔ ԿԱ, ԲԱՅՑ ՈՉ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿԱԾ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅԱՄԲ
Մեր պետությունը կարիք ունի որակապես նոր Սահմանադրության, բայց ոչ թե իշխանությունների առաջարկած տրամաբանությամբ, այլ ճիշտ հակառակը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց սահմանադրագետ, Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանը։
«Եթե փոփոխությունները մասնագիտորեն ճիշտ գրվեն, մենք կունենանք նորմալ Սահմանադրություն։ Բայց այն մասնագիտական հանձնաժողովը, որն այսօր ձևավորված է, հազիվ թե ի վիճակի կլինի մեզ տալ որակյալ Սահմանադրություն»,–ասում է Այվազյանը։
Սահմանադրագետը նշում է, որ ՀՀ գործող Սահմանադրությունն իսկապես ունի բազում խնդիրներ, որոնք շտկելու համար անհրաժեշտ են խորը մասնագիտական գիտելիքներ։
«Նոր Սահմանադրության համատեքստում պետք է ամրագրվեն այն հայեցակարգերը, որոնք կոչված են պաշտպանելու և երաշխավորելու մեր ազգային ինքնությունը, արժանապատվությունը և ազգային պետականության համակարգը։ Դրա համար միանգամայն նոր տրամաբանությամբ պետք է շարադրվեն քաղաքացիության սկզբունքները, առաջին հերթին`պետք է փոխվի սահմանադրական սուբյեկտների աստիճանակարգը»,– Sputnik Արմենիային ասաց Այվազյանը։
Նրա համոզմամբ` որքան Հայաստանում Ադրբեջանի քմահաճությունները քննարկման առարկա են դառնում, այնքան Հայաստանն իրեն դնում է տկարի կարգավիճակում։
«Եթե մենք մեր Սահմանադրությունը պետք է շեղենք այնպես, որ ինչ–որ մեկին դուր գա, ապա պետք է առհավետ մոռանանք ինքնիշխանության ու արժանապատվության մասին։ Սահմանադրությունն առաջին հերթին գրվում է տվյալ ժողովրդի շահերի համար և ոչ թե ինչ–որ մեկին հաճոյանալու կամ որևէ պետությունից վախերը չեզոքացնելու համար։ Դա ուղղակի ծիծաղելի է, և որքան մենք դա շատ ենք քննարկում, հատկապես` մասնագիտական շրջանակներում, այնքան մեր հեղինակությունը գցում ենք, մեր արժանապատվությունը` նսեմացնում»,– նշում է մասնագետը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-27 09:25
Тегеран еще не принял решения, будут ли продолжены переговоры с США по урегулированию иранского ядерного вопроса и снятию санкций. Об этом сообщил глава МИД исламской республики Аббас Аракчи.
-
2025-06-27 09:23
США продолжают дипломатические усилия, направленные на достижение устойчивого мира с Ираном и стабилизацию ситуации на Ближнем Востоке. Об этом заявила пресс-секретарь Белого дома Кэролайн Левитт на брифинге, сообщает РИА Новости.
-
2025-06-27 09:21
За последние десять лет Евразийский экономический союз (ЕАЭС), несомненно, окреп, состоялся в качестве успешного интеграционного объединения. Как сообщает Арменпресс, выступая на проходящем 26 июня в Минске Евразийском экономическом форуме, об этом сказал президент России Владимир Путин, отметив, что в этом контексте совокупный экономический потенциал стран «пятерки» существенно укрепился.
-
2025-06-27 09:19
Насильственно перемещенные жители Арцаха проведут 12 июля очередной масштабный митинг на площади Свободы в Ереване, сообщается на странице Совета по защите прав арцахцев в Facebook-е.