Последние новости

Ավինյան․ Երևանում տասնամյակներով ինքնակամ շինությունների օրինականացման ծավալը մեծ է լինելու

Բոլորդ տեղյակ եք, որ Երևանում տասնամյակներ շարունակ առանց համապատասխան թույլտվությունների և օրենսդրական պահանջների կառուցվել են ինքնակամ շինություններ, որոնք մինչ օրս մեծ խնդիր են և դրանք տիրապետողների համար, և Երևանի քաղաքապետարանի համար: Այս մասին, այսօր՝ հուլիսի 8-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Ներկայուս քաղաքապետարանը մեծ ծավալող ուսումնասիրում է և կայացնում է որոշումներ դրանց օրինականացման վերաբերյալ: Նրանց, որոնք մինչև 2021 թվականի հունվարի 1-ն են գրանցվել: Սա չի նշանակում, որ բոլորն օրինականացվում են, սա նշանակում է, որ օրինականացման ծավալը այս շրջանում մեծ է լինելու, ես հատուկ ուղում եմ շեշտել, որ որևէ տեսակի միջնորդական ծառայություններ այս գործընթացում չկան և չեն կարող լինել:

Եթե որոշ ընկերություններ, որոշ մարդիկ կարող է մոտենան ձեզ այս կամ այն հարցով, օրինականացման հետ կապված և կփորձեն միջնորդական ծառայություններ մատուցել, դրանք ուղղակի այս իրավիճակից փորձում են գումար վաստակել: Ուզում եմ վստահեցնել, որ այդ միջնորդական ծառայություններ առաջարկող մարդիկ և ընկերությունները որևէ ազդեցություն չունեն և չեն կարող ունենալ այս որոշումների վրա: Հետևապես, միակ բանը, որ խնդրում և կոչ եմ անում, ուղղակի ձեր դիմումները թարմացրեք, եթե ունեք այդպիսի դիմումներ, և վստահ եղեք, որ Երևանի քաղաքապետարանն ամբողջ ծավալով կդիտարկի հարցերը և համապատասխան որոշումներ կկայացնի»,-ասաց Ավինյանը:

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ