Չի խանգարի Վրաստանի ձգտմանը․ ԱԳՆ-ն՝ ԵՄ-ի 30 մլն եվրոյի սառեցման մասին
Եվրամիության կողմից Վրաստանի պաշտպանության նախարարության համար նախատեսված 30 մլն եվրոյի սառեցումը չի խանգարի ԵՄ-ին անդամակցելու Վրաստանի ձգտմանը։ Այս մասին լրագրողներին ասել է Վրաստանի ԱԳՆ ղեկավար Իլյա Դարչիաշվիլին։
Ավելի վաղ Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին հայտարարել էր, որ Եվրամիության առաջնորդները որոշել են սառեցնել Վրաստանի պաշտպանության նախարարության համար նախատեսված 30 մլն եվրոն, ինչպես նաև կասեցնել ԵՄ-ին Վրաստանի ինտեգրման գործընթացը: Գերչինսկին այդ որոշումը բացատրել Է Վրաստանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունմամբ և հակաարևմտյան ու հակաեվրոպական հռետորաբանությամբ:
«Ես չէի օգտագործի այն խիստ գնահատականները, որոնք արել է Եվրամիության դեսպանը։ Եվ ես կարծում եմ, որ դրանք միկրոմակարդակով ընդունված որոշումներ են, որոնք ոչ մի կերպ չեն խոչընդոտի Եվրամիությանն ինտեգրվելու Վրաստանի ձգտմանը»,- ասել է Դարչիաշվիլին։
Վրաստանի ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ ֆինանսական այն օգնությունը, որը որոշել է սառեցնել ԵՄ-ն, ծառայել և ծառայում է Վրաստանի պաշտպանունակության ուժեղացմանը և այն հնարավորությունների զարգացմանը, որոնցով երկիրը պետք է կարողանա կանխել վտանգները:
Նա նշել է, որ Թբիլիսիին անհասկանալի են նման տիպի միկրոլուծումները, քանի որ անվտանգային մարտահրավերները չեն անհետացել։ Դարչիաշվիլին հույս է հայտնել, որ ամեն ինչ կկարգավորվի, և Վրաստանի համագործակցությունը Եվրամիության հետ կշարունակվի:
Հիշեցնենք, որ ներկայում Վրաստանը Եվրամիությանն անդամակցելու թեկնածու երկիր է։ Այդ կարգավիճակը երկիրը ստացել է 2023 թվականի դեկտեմբերին՝ Ուկրաինայից և Մոլդովայից մեկ տարի անց, ինչը վրացական իշխանություններն անարդարություն են անվանել։
Բացի կարգավիճակից, անցյալ տարի Վրաստանին ինը պայման էր առաջադրվել Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունների փուլին անցնելու համար: Դրանց թվում են բևեռացման հաղթահարումը, ապաօլիգարխացումը, ազատ և մրցակցային ընտրությունների ապահովումը և այլն։ Ուկրաինայի և Մոլդովայի հետ բանակցությունները բացվել են հունիսի 25-ին:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-27 11:06
Армянские силовики в эти минуты находятся в резиденции Католикоса в Первопрестольном Эчмиадзине. Об этом сообщает адвокат Мигран Погосян.
-
2025-06-27 11:04
Следственный комитет возбудил уголовное дело после распространения «фальшивой аудиозаписи», приписываемой премьер-министру Пашиняну, в которой он якобы даёт поручения руководителям СНБ и СК по конкретному уголовному делу.
-
2025-06-27 11:03
Депутата фракции «Справедливость» НС Арцаха Давида Галстяна вчера в полночь также арестовали по делу о «перевороте» архиепископа. На всех арестованных также были наложены дополнительные ограничения: запрещены посещения. Об этом пишет газета «Грапарак».
-
2025-06-27 10:53
Происходящее - признак агонии авторитарного режима, когда власть больше не доверяет собственным основаниям и начинает бояться не только массовых протестов, но и индивидуальных шагов, и даже выражения лица, мысли. Об этом написал бывший председатель Комитета госдоходов Давид Ананян.