Հունիսի 12-ի գործով Երվանդ Աղաբալյանի կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդություն է ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեն այսօր՝ մեկամսյա կալանքի ժամկետը լրանալու շեմին, դիմել է դատարան՝ Երվանդ Աղաբալյանի կալանքի ժամկետը 2 ամսով երկարաձգելու միջնորդությամբ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ռոման Երիցյանը։
«Հիշեցնում եմ, որ ըստ նախաքննական մարմնի կողմից դատարան ներկայացված տեսագրության՝ ինչ-որ երիտասարդ, որի դեմքը չի երևում, ականատես լինելով քաղաքացու ձեռքը (դաստակը)՝ լուսաձայնային նռնակը պայթելու հետևանքով պոկվելու տեսարանին, զայրացած վիճակում գետնից վերցնում է դատարկ պլաստմասե շիշ և նետում առաջ։
Ոստիկանը ցուցմունք է տվել, որ այդ երիտասարդը հենց Երվանդն է։
Վերը նշվածի պատճառով Աղաբալյանը մեղադրվեց խուլիգանության մեջ և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Ջոն Հայրապետյանի որոշմամբ կալանավորվեց մեկ ամիս ժամկետով։ Դատավորը կալանքի հիմքում դրել է միայն վարկածն առ այն, որ մնալով ազատության մեջ Երվանդը կարող է շարունակել խուլիգանական դրդումներով մասնակցել Հայաստանում կազմակերպվող հավաքներին։
Կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդությունը կքննարկվի վաղը՝ ժամը 19:00-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի «Կենտրոն» նստավայրում։
Հետգրառում. Վաղը կհրապարակվի նաև Երվանդին մեկ ամսով կալանավորելու որոշման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ընդունված որոշումը»,- գրել է Երիցյանը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 19:58
Иранские власти сообщили о задержании еще более 30 лиц, связанных с израильской разведкой.
-
2025-06-16 19:55
Армия обороны Израиля выпустила «срочное предупреждение» для жителей третьего округа Тегерана.
-
2025-06-16 19:52
Итальянская корпорация Leonardo и турецкий производитель беспилотников создадут совместное предприятие для разработки беспилотных технологий. О запуске проекта было заявлено на Международном парижском авиасалоне в Ле-Бурже.
-
2025-06-16 19:51
Иранские власти сообщили об «историческом ударе по израильской шпионской сети»: в стране был повешен человек, обвинённый в передаче секретной информации Моссаду, передают телеграм-каналы.