Սեպտեմբերի 3-ից Հայաստանից Չինաստան կմեկնեն ուղիղ չվերթով
Սեպտեմբերի 3-ից Հայաստանի և Չինաստանի միջև ուղիղ ավիահաղորդակցություն է հաստատվում։ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից հայտնում են, որ գործարկվում են ուղիղ չվերթեր Ուրումչի-Երևան ու հակառակ ուղղությամբ։
«Չինական China Southern Airlines ավիաընկերությունը սեպտեմբերի 3-ից առաջին անգամ գործարկելու է ուղիղ չվերթեր դեպի Չինաստանի Ուրումչի քաղաք»,- տեղեկացնում են օդանավակայանից:
Ուրումչի-Երևան-Ուրումչի երթուղով թռիչքները կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ յուրաքանչյուր երեքշաբթի և շաբաթ օրերին:
Ուրումչին Սինծիան շրջանի կենտրոնն է։
Նշենք, որ տևական ժամանակ է՝ քննարկվում էր Հայաստանի և Չինաստանի միջև ուղիղ ավիահաղորդակցություն հաստատելու հարցը։ Վերջին շրջանում ակտիվացել են բոլոր մակարդակներում փոխադարձ այցերը։ Հայաստանը նաև զբոսաշրջային հետաքրքիր ուղղություն է դարձել չինացի զբոսաշրջիկների համար, որոնք ևս ավելի հաճախ են սկսել մեր երկիր գալ։ 2020 թվականի հունվարի 19-ից փոխադարձության սկզբունքով երկու երկրների միջև զբոսաշրջիկների համար ազատ վիզային ռեժիմ է գործարկվել։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 07:33
В условиях региональной эскалации растут угрозы со стороны Азербайджана в отношении Сюникской области Армении, заявил Центральный совет «Ай Дата» партии АРФ «Дашнакцутюн», выразив обеспокоенность в связи с возникшей ситуацией.
-
2025-06-17 07:31
Киликийский католикосат выразил поддержку Католикосу Всех армян Гарегину II и высшему духовенству Армянской Апостольской Церкви (ААЦ) на фоне критики со стороны властей Армении.
-
2025-06-17 07:25
Атака на здание гостелерадио Ирана – преступление, СБ ООН должен остановить агрессию Израиля, заявил официальный представитель МИД Ирана Исмаил Багаи.
-
2025-06-16 19:58
Иранские власти сообщили о задержании еще более 30 лиц, связанных с израильской разведкой.