ԱՄՆ կոնգրեսականները Բայդենին կոչ են արել ապահովել ԼՂ հայերի ապահով վերադարձը իրենց տներ
ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամները Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ համատեղ հայտարարություն են տարածել՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին կոչ անելով պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղում իրականացրած էթնիկ զտման համար, նպաստել հայերի՝ Լեռնային Ղարաբաղ վերադարձին և պաշտպանել Հայաստանի սուվերենությունը ադրբեջանական շարունակվող ագրեսիայի պայմաններում։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը։
Կոնգրեսականները նախագահ Բայդենի ադմինիստրացիային կոչ են անում երաշխավորել, որ Ադրբեջանը իր գործողությունների համար հետևանքների կբախվի, և որ վերջինիս իրականացրած ռազմական հանցագործությունները, մարդու իրավունքների խախտումները և Լեռնային Ղարաբաղի ավելի քան 120 հազար հայերի էթնիկ զտումն անպատիժ չեն մնա։
Նշվում է, որ ԱՄՆ-ն պետք է աջակցի Հայաստանի սուվերենությանը և մերժի Ադրբեջանի ագրեսիվ պահանջները։ «Դա նշանակում է Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնության դադարեցում և պատժամիջոցների կիրառում պաշտոնատար անձանց դեմ, որոնք պատասխանատու են չարաշահումների համար»,- ասված է հայտարարության մեջ։
Կոնգրեսականներն ընդգծում են՝ այն պահին, երբ առաջնորդները հավաքվում են Վաշինգտոնում՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, Բայդենի ադմինիստրացիան պետք է ապահովի, որպեսզի Ադրբեջանը հետևի միջազգային օրենքներին՝ ներառյալ հայ ռազմագերիներին վերադարձնելը, մշակութային օբյեկտների պաշտպանությունը, աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հայերին, որպեսզի նրանք կարողանան միջազգային երաշխիքների ներքո վերադառնալ իրենց տներ։ «Հաշվետվողականությունը որոշիչ նշանակություն ունի Հարավային Կովկասում կայուն խաղաղության համար»,- ասված է կոնգրեսականների հայտարարության մեջ։
Հայտարարության տակ ստորագրել են կոնգրեսականներ Ֆրենկ Փալոնը, Գաս Բիլիրակիսը, Ադամ Շիֆը և Դեյվիդ Վալադաոն։
«Փաստինֆո»
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-27 11:06
Армянские силовики в эти минуты находятся в резиденции Католикоса в Первопрестольном Эчмиадзине. Об этом сообщает адвокат Мигран Погосян.
-
2025-06-27 11:04
Следственный комитет возбудил уголовное дело после распространения «фальшивой аудиозаписи», приписываемой премьер-министру Пашиняну, в которой он якобы даёт поручения руководителям СНБ и СК по конкретному уголовному делу.
-
2025-06-27 11:03
Депутата фракции «Справедливость» НС Арцаха Давида Галстяна вчера в полночь также арестовали по делу о «перевороте» архиепископа. На всех арестованных также были наложены дополнительные ограничения: запрещены посещения. Об этом пишет газета «Грапарак».
-
2025-06-27 10:53
Происходящее - признак агонии авторитарного режима, когда власть больше не доверяет собственным основаниям и начинает бояться не только массовых протестов, но и индивидуальных шагов, и даже выражения лица, мысли. Об этом написал бывший председатель Комитета госдоходов Давид Ананян.