ՎԶԵԲ ներկայացուցիչների հետ քննարկվել է Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցման ծրագրի ընթացիկ վիճակը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Կարեն Բադալյանը և հիմնադրամի աշխատակիցները հանդիպել են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-4-ի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագրի ընթացիկ վիճակը և առաջիկա գործողությունները։ Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։
«Մասնավորապես‚ անդրադարձ է եղել գնումների պլանին‚ նախատեսվող մրցութային գործընթացներին‚ նախագծային‚ ծրագրի կառավարման և այզ հարցերի»,- ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք‚ որ Սիսիան-Քաջարան շուրջ 60 կմ նոր ճանապարհահատվածի (ներառյալ Բարգուշատի թունելը) ներդրումային ծրագիրը նախատեսվում է իրականացնել ըստ երեք ենթահատվածների՝ 27.12 կմ երկարությամբ հյուսիսային ենթահատված, 8.65 կմ երկարությամբ Բարգուշատի թունելի ենթահատված, 24.25 կմ երկարությամբ հարավային ենթահատված: Հարավային ենթահատվածը նախատեսվում է կառուցել ՎԶԵԲ-ի և ԵՆԲ-ի կողմից տրամադրվող վարկային միջոցներով և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ: Սիսիան-Քաջարան ճանապարհի հարավային ենթահատվածի կառուցման ֆինանսավորման նպատակով ՀՀ-ի և ՎԶԵԲ-ի միջև 2024 թ. մայիսի 15-ին ստորագրվել է 236 մլն եվրո արժողությամբ վարկային համաձայնագիր:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-18 19:40
В возрасте 92 лет скончался Бедрос Киркоров — народный артист России, отец "короля" российской эстрады" Филиппа Киркорова. О смерти сообщил в соцсетях его сын Филипп Киркоров.
-
2025-03-18 19:38
Голосованием Совета старейшин Алаверди члены фракции «Страна для жизни» лишены мандатов. Об этом говорится в заявлении, распространенном партией «Страна для жизни».
-
2025-03-18 19:37
На трехдневный медиатур для представителей 10 турецких СМИ, организованный с целью урегулирования армяно-турецких отношений, потрачено 7 550 280 драмов. Об этом ответили на письменный запрос Factor.am представители ГНКО «Центр общественных связей и информации».
-
2025-03-18 19:36
"Суд" в Баку удовлетворил ходатайство защиты экс-госминистра Нагорного Карабаха Рубена Варданяна. Об этом пишут азербайджанские СМИ.