«Gallup»․ ՆԱՏՕ-ին ՀՀ անդամակցության կողմնակիցների թիվը ավելացել է
Նախկին հարցման տվյալների համեմատ, որն անցկացվել էր փետրվարին, ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության կողմնակիցների թվը կրճատվել է 10 տոկոսով, իսկ ՆԱՏՕ-ին անդամակցության կողմնակիցներինն ավելացել է 7 տոկոսով։ Այս մասին լրագրողների հետ հուլիսի 10-ի հանդիպման ժամանակ ասել է «Gallup» միջազգային հետազոտական կենտրոնի հայկական գրասենյակի տնօրեն Արամ Նավասարդյանը։
Նա նշել է, որ հուլիսին հարցվածների 44,3 տոկոսը կարծում է, որ Հայաստանը պետք է լինի չեզոք երկիր և չլինի ՀԱՊԿ կամ ՆԱՏՕ անդամ, 16,9 տոկոսը կարծում է, որ պետք է շարունակել անդամակցությունը ՀԱՊԿ-ին, 29 տոկոսը կարծում է, որ Հայաստանը պետք է ձգտի անդամակցել ՆԱՏՕ-ին։
Նրա խոսքով՝ հարցվածների 15,2 տոկոսը կարծում է, որ Հայաստանը միանշանակ շարժվում է ճիշտ ուղղությամբ, 10,6 տոկոսը՝ ավելի շուտ ճիշտ ուղղությամբ, 23,1 տոկոսը՝ ավելի շուտ սխալ ուղղությամբ, 28,5 տոկոսը՝ միանշանակ սխալ ուղղությամբ։
«Դժվարացել է պատասխանել հարցվողների 22,5 տոկոսը»,- նշել է նա։
Հարցումն իրականացվել է հեռախոսով, հուլիսի 3-6-ին, 1 100 հարցվողների շրջանում։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-22 13:35
У посольства США в Армении проходит акция протеста против биологических военных баз Пентагона в Армении.
-
2025-03-22 13:06
Впервые с 2016 года в Турции назревает серьезный внутриполитический кризис. Об этом пишет тюрколог Варужан Гегамян.
-
2025-03-22 12:03
Глава Бюро по делам Европы и Евразии Государственного департамента США Луи Боно заявил, что сотрудничество на Южном Кавказе приносит пользу всему региону.
-
2025-03-22 11:59
Власти Армении представляют череду поражений и утрату Карабаха как собственный политический успех. Об этом на своей странице в соцсети заявил секретарь фракции "Честь имею" парламента Армении, член Республиканской партии Армении Тигран Абрамян.