Последние новости

Հարցում. հարցվողների 54,8 տոկոսը բացասական է գնահատել ՀՀ վարչապետի աշխատանքը

Հարցվողների 54,8 տոկոսը բացասական է գնահատել ՀՀ վարչապետի աշխատանքը։ Այս մասին լրագրողների հետ հուլիսի 10-ի հանդիպման ժամանակ ասել է «Gallup» միջազգային հետազոտական կենտրոնի հայկական գրասենյակի տնօրեն Արամ Նավասարդյանը։

Նա ավելացրել է, որ ՀՀ վարչապետի աշխատանքը լիովին դրական է գնահատել 13,4 տոկոսը մայիսի 9,1 տոկոսի դիմաց, ավելի շուտ դրական՝ 21,7 տոկոսը մայիսի 18,7 տոկոսի դիմաց, ավելի շուտ բացասական՝ 14,5 տոկոսը մայիսի 18,6 տոկոսի դիմաց, լրիվ բացասական՝ 40,3 տոկոսը մայիսի 41,1 տոկոսի դիմաց։

«10,1 տոկոսը դժվարացել է պատասխանել այս հարցին»,- նշել է նա։

Նավասարդյանի խոսքով՝ հարցվողների 16,7 տոկոսը լրիվ դրական է վերաբերում Հայաստանի կառավարության իրականացրած սահմանազատմանը, ավելի շուտ դրական՝ 21,2 տոկոսը, ավելի շուտ բացասական՝ 17,5 տոկոսը, լրիվ բացասական՝ 39,4 տոկոսը։

«5,2 տոկոսը դժվարացել է պատասխանել այս հարցին»,- նշել է նա։

Նա տեղեկացրել է, որ «Հանուն հայրենիքի» շարժմանը լրիվ դրական է վերաբերում 18,3 տոկոսը մայիսի 35,1 տոկոսի դիմաց, ավելի շուտ դրական՝ 15,5 տոկոսը մայիսի 17,8 տոկոսի դիմաց, ավելի շուտ բացասական՝ 14,9 տոկոսը մայիսի 10 տոկոսի դիմաց, լրիվ բացասական՝ 32,4 տոկոսը մայիսի 23,5 տոկոսը։

«39 տոկոսը դժվարացել է պատասխանել այս հարցին»,- նշել է փորձագետը։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ