Անդրանիկ Սիմոնյան․ Ինչպե՞ս է ապացուցվելու, որ անձն աշխատել է ԼՂ ԱԱԾ-ում
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հստակ գործիքակազմ ունի պարզելու համար` արդյոք անձը ծառայել է Լեռնային Ղարաբաղում ԱԱԾ–ում, թե ոչ։ ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը։
Հունիսի 27-ին հայտնել էինք, որ ՀՀ կառավարությունը հավանության արժանացրեց Լեռնային Ղարաբաղից տեղահանված և 2023 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ ԼՂ ԱԱԾ–ում պաշտոն զբաղեցրած անձանց ՀՀ ազգային անվտանգության մարմիններում ծառայությունը շարունակելու օրինագիծը։
«Առաջարկվող փոփոխությամբ ՀՀ ԱԱԾ թափուր պաշտոն առաջանալու դեպքում ծառայության կարող են անցնել և պաշտոնի նշանակվել նաև 2023 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ ԼՂ ԱԱԾ–ում պաշտոն զբաղեցրած անձինք։ Միաժամանակ հաշվի է առնվելու ԼՂ–ում նրանց ծառայության ժամանակահատվածը, զբաղեցրած պաշտոնը և կոչումը։ Նշված կարգավորումը ժամանակավոր է գործելու` մինչև 2025 թվականի հուլիսի 1-ը»,– նշեց Սիմոնյանը։
ՔՊ–ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանն էլ հետաքրքրվեց, թե ինչպես է ապացուցվելու կամ հաստատվելու, որ դիմող անձինք ԼՂ ԱԱԾ–ի ծառայողներ են եղել, որն է լինելու իրավական հիմքը։
Սիմոնյանը վստահեցրեց` իրենք տիրապետում են ինֆորմացիային, բոլոր գործիքակազմերն էլ ունեն` պարզելու` արդյոք դիմողները պահանջում են պայմաններին, թե ոչ։
Հանձնաժողովի նախագահ, ՔՊ–ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն էլ նշեց, որ թափուր պաշտոններ մնալու պարագայում հնարավորություն կունենան դիմել նաև ՀՀ ԶՈւ, ՆԳՆ, ՊՊԾ աշխատակիցները և բոլոր չափանիշներին համապատասխանելու դեպքում անցնել ծառայության։
Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց նախագծին։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-19 06:22
Украина поддерживает предложение о паузе в ударах России по украинской энергетике. Однако нужно узнать все детали, заявил президент Украины Владимир Зеленский во время пресс-конференции, сообщает РБК-Украина.
-
2025-03-19 06:19
Конфликт на Украине "должен был завершиться еще давно", говорится в заявлении Белого дома по итогам разговора президентов России и США Владимира Путина и Дональда Трампа.
-
2025-03-19 06:17
Президент США Дональд Трамп заявил, что состоявшийся телефонный разговор с российским лидером Владимиром Путиным был "очень хорошим и продуктивным". Об этом он написал в соцсети Truth Social.
-
2025-03-19 06:15
Скончался армянский актер и телеведущий Ара Дехтрикян, сообщил ArmLur.am. По данным сайта, Дехтрикян долгое время боролся с онкологическим заболеванием.