ԹԼՍՈՐՈՒՄ՝ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՁԵՎՈՎ
Ալիևն ու Էրդողանը, իրենց առանձնապես նեղություն չտալով բազմաքայլ կոմբինացիաների որոնումներով, Փաշինյանի հետ վաղուց խաղում են հին, բարի խաղը. չար քննիչն ու «բարի» քննիչը։ Էրդողանը «բարու» դերում է. առանձնապես ոչինչ չի պահանջում Փաշինյանից։ Ահավասիկ վերջին հեռախոսազրույցում էլ կրկին հավաստիացրել է Փաշինյանին, որ պատրաստ է կարգավորել Հայաստանի հետ հարաբերություններն առանց նախապայմանների: Բացարձակապես առանց որևէ նախապայմանների։ Միայն թե նախ պետք է Հայաստանը կարգավորի հարաբերությունները Ադրբեջանի հետ, Փաշինյան։
Իսկ Փաշինյանը գոհ է։ Նվերներ է ընծայում «բարի» քննիչին, կանոնավորապես շնորհավորում տոների առթիվ։ Երախտապարտ է բարության ու զգայունության համար: Իսկ այ չար քննիչին Փաշինյանը չի շնորհավորում, նվերներ չի տալիս։ Քանի որ նա դնում է և՛ պայմաններ, և՛ նախապայմաններ…
Իրականում հայտնի բան է, որ ինչպես չար քննիչի, այնպես էլ «բարու» նպատակը մեկն է. որպեսզի մշակված կլիենտը հնարավորինս շատ մեղքեր վերցնի իր վրա. այն ամենը, ինչ ուզենան իրեն մեղսագրել։ Եվ կլիենտ Փաշինյանը ամեն ինչ հլու-հնազանդ վերցնում է։ Ընդ որում մեր դեպքում ո՛չ չար քննիչը, ո՛չ էլ առավելևս բարին նույնիսկ կարիք չունեն հիմնավորումներ հորինել, որոնցով կլիենտն իր վրա կվերցնի անշնորհք սարքած գործերը։ Կլիենտի առջև պարզապես խնդիր են դնում, իսկ դրա կատարման համար հիմնավորումները նա ինքն է հորինում, քանի որ այդ գործերում հմուտ վարպետ է:
Կլիենտի առջև խնդիր են դնում Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս, արդարացնել էթնիկ զտումը, փակել Արցախի թեման նաև ապագա սերունդների համար։ Խնդիր չկա, կլիենտը հորինում է հիմնավորումը. պարզվում է՝ Արցախին դավաճանել է ոչ թե ինքը, այլ նախկին իշխանությունները, որոնք 1991-ին ստորագրել են մի ինչ-որ Ալմա-Աթայի հռչակագիր, որի մասին մինչ այդ ստորագրողներից ոչ մեկը չէր էլ հիշում։
Կլիենտի առջև խնդիր են դնում հանձնել տարածքները՝ դե ֆակտո ճանաչելով անցած տարիների ընթացքում դրանց «օկուպացված» լինելը։ Եվ կլիենտը հանձնում է. դա պետք է փշալարեր անցկացնելու համար, որպեսզի անկարգապահ կովերը չանցնեն սահմանը՝ խաթարելով տարածաշրջանային կայունությունը։
Կլիենտի առջև խնդիր են դնում փոխել Սահմանադրությունը։ Դե, այստեղ հիմնավորում գտնելը հեշտից էլ հեշտ է. պետք է պարզապես ասել, որ նախկին Սահմանադրությունը ժողովուրդը չէր ուզում, հարկավոր է ընդունել նորը՝ «ժողովրդականը»։
Կլիենտի առջև խնդիր են դնում փակել Ցեղասպանության թեման։ Եվ կլիենտը հորինում է հիմնավորումը. թեման պետք է փակվի, քանի որ այն մեզ պարտադրվել է Կայսրության կողմից, դրա հատուկ ծառայությունների կողմից, որպեսզի սանձած պահեն մեզ...
Սկզբում կլիենտն ընդդիմանում էր. քանի դեռ ռուս փաստաբան ուներ։ Բայց միշտ դժգոհ էր փաստաբանից. այսինչ բանը սխալ ասաց, այնինչ պահին չպաշտպանեց, այն առիթով լռեց: Եվ շուրջն էլ բոլորը բզում էին, թե՝ ախր այդ ինչ փաստաբան է, միջազգային իրավունքից բան չի հասկանում, իր մասին կարծիքները բացասական են, միակ բանը, որ գիտի, մեղադրողների հետ ինչ-որ կերպ պայմանավորվելն է... Այդժամ կլիենտը որոշեց փոխել փաստաբանին։
Վերցրեց մեկ այլ փաստաբան՝ ամերիկացի: Եկավ միջազգային իրավունքի մեջ շնացած փաստաբանն ու ասում է կլիենտին. «Չարժե իզուր տառապել, ամեն ինչ վերցրու քո վրա, ինչ պահանջում են՝ ստորագրիր։ Մի խոսքով, հանձնիր ամեն ինչ, կյանքդ կթեթևանա:
Եվ այդժամ ես՝ ամերիկացի փորձառու փաստաբանս, որը շնացած եմ միջազգային իրավունքի մեջ, ջանք կթափեմ մեղադրողների առջև, որպեսզի չափազանց խիստ դատավճիռ չպահանջեն։ Որ պայմանական պատիժ տան: Իսկ հետո, մեկ էլ տեսար, համաներման օր էլ կտեսնես, եթե իհարկե քեզ խելոք պահես, հետևես միջազգային իրավունքի մեջ խորացած փաստաբանի ցուցումներին և ճշտակատար վճարես»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-10 17:40
Закончились празднества по случаю 80-й годовщины Победы в Великой Отечественной войне народов Советского Союза против фашистской Германии. На Параде Победы в Москве присутствовали лидеры 29 государств. В том числе и премьер-министр Армении Никол Пашинян. Не было президента Азербайджана Ильхама Алиева.
-
2025-05-08 10:30
Хокку Идея есть. Импичмента нет. Хочется плакать.
-
2025-05-07 14:03
О знаковости выборов градоначальника Гюмри говорилось неоднократно. И в этом контексте речь шла не только о том, представители каких политических сил возьмут на себя бразды правления вторым городом республики. Не менее, если не более важным было то, что в преддверии республиканских выборов (очередных в 2026-м году или внеочередных в текущем) результаты, показанные политическими силами в Гюмри, в целом будут отражать общую картину общественных настроений. Иначе говоря, имелось в виду, что результаты предстоящих республиканских выборов немногим будут отличаться от результатов выборов в Гюмри.
-
2025-05-06 09:53
Ох уж эта всемирная паутина. Все помнит, все. И напоминает. «Прошло более века, но не устранены последствия Геноцида. До сегодняшнего дня Турция не выразила никакого сожаления о содеянном, извинения не принесла. В этом причина, по которой мы сегодня заявляем: «Помним и требуем!».