ԱՐԵՎՄՈՒՏՔԸ ՀԱՅԱՍՏԱՆ ԵԿՈՂ ՓՈՂԸ ՊԱԿԱՍԵՑՐԵԼ Է
«Փաստ» օրաթերթը գրում է. Թերթի տեղեկություններով, Հայաստան եկող «արևմտյան դրամաշնորհները» վերջին մեկ տարվա ընթացքում, իսկ հունվարից հետո՝ առավել ևս, նկատելիորեն նվազել են։ Ավելին, ինչքան էլ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմն ինքնամոռաց շարունակում են «սեր խոստովանել» Արևմուտքին, նույն Արևմուտքը բաց տեքստով ցույց է տալիս, որ առանձնապես մեծ հետաքրքրություններ չունի Հայաստանում՝ տարբեր ծրագրերի հետ կապված, առավել ևս, որ այս իշխանությունները նախորդ ծրագրերը մեծամասամբ ձախողել են:
Նրանք հստակ ցույց են տալիս, որ, մեծ հաշվով, նրանց միակ խնդիրը Նիկոլ Փաշինյանի ու անմիջականորեն իշխող ուժի միջոցով Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելն է։ Ավելին, տարիներ շարունակ իրենց դրամաշնորհներով սնված կառույցների գործունեության արդյունավետությունից ևս, ըստ մեր աղբյուրների, Արևմուտքում բավական դժգոհ են:
Բանն այն է, որ թեպետ հակառուսական տրամադրությունները քիչ չեն, սակայն դրանք Արևմուտքում բավարար չեն համարում, քանի որ հանրության գերակշիռ մեծամասնությունը դեմ է Ռուսաստանի հետ գործընկերային հարաբերությունները փչացնելու փաշինյանական քաղաքականությանը: Ըստ այդմ, այս ուղղությամբ ևս արևմտյան դրամաշնորհային հոսքերը նկատելիորեն կրճատվել են։
Թերթի տեղեկություններով, իշխանությունները միայն այս տարվա ընթացքում երկու անգամ դիմել են դրամաշնորհ տրամադրող երկու կառույցի հայաստանյան «ներկայացուցչություններ», որպեսզի մի քանի ՀԿ-ների գումարներ հատկացվեն տարբեր ծրագրեր իրականացնելու նպատակով, սակայն այդ գումարը չի տրամադրվել։ Ճիշտ է, ուղիղ մերժում չի եղել, բայց շատ «գեղեցիկ» հասկացրել են, որ տվյալ պահին նպատակահարմար չեն գտնում նման հարցերով գումար հատկացնել։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-27 09:25
Тегеран еще не принял решения, будут ли продолжены переговоры с США по урегулированию иранского ядерного вопроса и снятию санкций. Об этом сообщил глава МИД исламской республики Аббас Аракчи.
-
2025-06-27 09:23
США продолжают дипломатические усилия, направленные на достижение устойчивого мира с Ираном и стабилизацию ситуации на Ближнем Востоке. Об этом заявила пресс-секретарь Белого дома Кэролайн Левитт на брифинге, сообщает РИА Новости.
-
2025-06-27 09:21
За последние десять лет Евразийский экономический союз (ЕАЭС), несомненно, окреп, состоялся в качестве успешного интеграционного объединения. Как сообщает Арменпресс, выступая на проходящем 26 июня в Минске Евразийском экономическом форуме, об этом сказал президент России Владимир Путин, отметив, что в этом контексте совокупный экономический потенциал стран «пятерки» существенно укрепился.
-
2025-06-27 09:19
Насильственно перемещенные жители Арцаха проведут 12 июля очередной масштабный митинг на площади Свободы в Ереване, сообщается на странице Совета по защите прав арцахцев в Facebook-е.