Հայաստանում ճանապարհային հարկի արտոնություններ կսահմանվեն
Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 11-ի նիստում հավանություն տվեց Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագծին: Օրենքի նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի տարանցիկ դերի բարձրացման և Իրանի հետ բեռնափոխադրումների ոլորտում համագործակցության խորացման անհրաժեշտությամբ։
Օրենքի նախագծով առաջարկվում է սահմանել՝
1․ Դեպի երրորդ երկիր Հայաստանի տարածքով տարանցման, ինչպես նաև առանց տարանցման Հայաստանի տարածք մուտք գործելու նպատակներով բեռնատար տրանսպորտային միջոցներով Հայաստան մուտք գործող ճանա¬պարհային հարկ վճարողների նկատմամբ արտոնություն սահմանելու հնարավորություն՝ ՀՀ Կառավարության սահ¬մա¬նած՝ բեռ¬նա¬տար տրանսպոր¬տային միջոցի գրանցման (հաշվառման) երկրին, տեսակին, քանա¬կին և արտոնության չափին համա¬պա¬տասխան։
2․ Ճանապարհային հարկի արտոնություններից օգտվելու համար հավաստող փաստաթղթեր ներկայացնելու պահանջ։
Որոշման հիմնավորման մեջ նշված է. «ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված ճանապարհային հարկը Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների ցանցի զարգացման, ՀՀ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման և պահպանման համար անհրաժեշտ դրամական միջոցների գոյացման նպատակով պետական բյուջե վճարվող հարկ է:
Ճանապարհային հարկով հարկման օբյեկտներ է համարվում ՀՀ-ում չգրանցված (չհաշվառված) բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելը։ Ճանապարհային հարկը գանձում են մաքսային մարմինները՝ հանրապետություն մուտք գործելիս՝ յուրաքանչյուր 15 օրվա համար։ Ճանապարհային հարկի մեծությունը կախված է մեքենայի առավելագույն թույլատրելի զանգվածից։
Հարկային օրենսգրքի 191-րդ հոդվածով սահմանված են ճանապարհային հարկի արտոնությունները։
Իիրանի հետ ներկայումս քննարկվում են երկկողմ բեռնափոխադրումների գործընթացը դյուրացնելու ուղղությամբ միջոցառումներ իրականացնելու հարցերը, որոնց շրջանակներում կարևորվում է երկուստեք բեռնափոխադրումների արտոնություններ սահմանելու հարցը։
Առկա խնդիրները լուծելու նպատակով առաջարկվում է փոփոխություն կատարել Հարկային օրենսգրքում՝ հնարավորություն ընձեռնելով սահմանել ճանապարհային հարկ վճարողների նկատմամբ արտոնություններ այն դեպքերում, եր ՀՀ կառավարությունը կսահմանի բեռ¬նա¬տար տրանս¬պոր¬¬տային միջոցների գրանցման (հաշ¬վառ¬¬ման) երկիրը, տեսակը, քանա¬կը։ Կարգավորման նպատակը ճանապարհային հարկի արտոնություններ սահմանելու կամ դրանք վերանայելու գործընթացը դյուրացնելն է, որը հնարավորություն կտա արտոնությունների սահմանման գործընթացը իրականացնել փոխադարձության սկզբունքով մյուս կողմի պետության հետ։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-19 19:48
США должны предпринять предельно конкретные шаги, чтобы азербайджанские власти пошли на уступки и стали более сговорчивыми в вопросе возвращения армянских пленных. Такое мнение политолог, глава Армянского центра американских исследований Сурен Саркисян высказал Sputnik Армения, комментируя недавний телефонный разговор советника президента США по нацбезопасности и помощника президента Азербайджана.
-
2025-03-19 19:44
Ситуация в Стамбуле продолжает накаляться, вспыхнувшие сегодня акции протеста переросли в столкновения протестующих с полицией.
-
2025-03-19 19:39
Прокуратура требует взыскать с бывшего министра обороны Республики Армения Вигена Саркисяна сумму за квартиру на улице Абовяна и особняк в США общей стоимостью 4 миллиона 400 тысяч долларов.
-
2025-03-19 19:36
18 марта верхняя палата Федерального собрания Швейцарии – Совет кантонов, приняла постановление № 24.4259 «Мирный форум для Нагорного Карабаха: предоставить армянам возможность вернуться». Это решение, ранее принятое Национальным советом – нижней палатой Федерального собрания Швейцарии, обязывает правительство Швейцарии создать международный форум для содействия и обеспечения права на возвращение насильственно перемещенных из Нагорного Карабаха коренных армян.