Կենտրոնամետ դեմոկրատների միությունը կոչ է անում ՀՀ իշխանություններին անհապաղ ազատել Աշոտյանին
ՀՀԿ արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Լիլիթ Բեգլարյանը գրում է. «Հակակոռուպցիոն դատարանի՝ քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի կալանքի ժամկետը երկարացնելու կամ այն վերացնելու դատական նիստին ընդառաջ մեր միջազգային գործընկեր Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միությունը (IDC CDI) տարածել է հայտարարություն՝ նշելով, որ Հայաստանում շարունակվում են պետականորեն կազմակերպված լայնածավալ քաղաքական հետապնդումները ականավոր ընդդիմադիր առաջնորդների նկատմամբ և որ Հայաստանի իշխանությունները ընդլայնել են ընդդիմությանը լռեցնելու իրենց քարոզարշավը՝ օգտագործելով դատական համակարգը ընդդիմադիրների դեմ քրեական մեղադրանքներ սարքելու համար։
Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միությունը (CDI)՝
- Դատապարտում է Հայաստանի իշխանությունների քաղաքական դրդապատճառներով հետապնդումները ընդդիմադիր գործիչների նկատմամբ,
- Շեշտում է Հայաստանում ժողովրդավարության, օրենքի գերակայության, քաղաքական ազատության և մարդու իրավունքների սկզբունքների պահպանման կարևորությունը,
- Կոչ է անում ՀՀ կառավարությանը վերջ տալ ընդդիմադիր քաղաքական գործիչների և ակտիվիստների նկատմամբ բոլոր տեսակի քաղաքական հետապնդումներին,
- Կոչ է անում արդարադատական համակարգի ամբողջական անկախությանը՝ որպես երկրի օրենքի գերակայության հիմնասյուն,
- Կոչ է անում միջազգային հանրությանը ուշադիր հետևել այս տագնապալի իրավիճակի զարգացումներին և հրապարակայնորեն դատապարտել քաղաքական հետապնդման այս մեթոդները,
- Կոչ է անում Հայաստանի իշխանություններին անհապաղ, անվերապահ ազատ արձակել Արմեն Աշոտյանին,
- Կոչ է անում արդար, թափանցիկ և անկախ դատական գործընթաց ապահովելով արդարության գերակայությունը պարոն Աշոտյանի և շատ այլ ընդդիմության առաջնորդների գործերով»:
Aysor.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-18 22:20
Существует прямая связь между интенсивностью атак на военные центры и инфраструктуру, а также гражданские районы на северо-западе Ирана со стороны израильского режима и планом англосаксонского фронта по созданию фальшивого Зангезурского коридора (Туранский коридор НАТО). Об этом написал иранский политолог Ахмад Каземи.
-
2025-06-18 20:20
Первый зампред комитета Госдумы РФ по делам СНГ Константин Затулин прокомментировал Alpha News задержание российского бизнесмена Самвела Карапетяна, атаку властей Армении на Армянскую Церковь и прозападный курс.
-
2025-06-18 20:17
США и Израиль делают главную ставку на свержение законного правительства Ирана и установление марионеточного режима. Но у Ирана есть опыт Венесуэлы, напоминает обозреватель Pravda.Ru Любовь Степушова.
-
2025-06-18 19:33
Действия властей в отношении главы группы компаний "Ташир" Самвела Карапетяна - это удар по национальной идентичности и Армянской Апостольской церкви. Более того, это показатель нарастающей паники властей. Об этом говорится в заявлении Всеармянского совета дипломатов.